f

Անկախ

Աշխարհում տեղի է ունենում աստիճանական հեռացում դոլարից. Լավրով


ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է  այն բանում, որ նա դոլարն օգտագործել է որպես զենք առեւտրային պատերազմների հրահրման գործում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Դոլարը վաղուց արդեն օգտագործվում է որպես զենք, տնտեսական փոխկախյալությունը վեպոնացվում է (անգլ. weaponize բառից՝ օգտագործել որպես զենք). դա անգլիցիզմ է, որը հասկանալի է դառնում»,- նշել է նախարարը։ Նա համոզված է, որ «արեւմտյան փոքրամասնությունների ապակառուցողական գործողություններն ունեն այնպիսի էֆեկտ, որը, մեծ հաշվով, իրենց մտահղացածի հակառակին է հանգեցնում, քանի որ խթանում է միջազգային կյանքի բազմաբեւեռ սկզբունքների ամրապնդումը»։

«Խորանում է այն բանի ըմբռնումը, որ ոչ ոք ապահովագրված չէ Վաշինգտոնի եւ Բրյուսելի ագրեսիվ գործողություններից, ոչ միայն մենք, այլեւ շատ այլ պետություններ հետեւողականորեն նվազեցնում են կախումն արեւմտյան արժույթներից, անցնում այլընտրանքային մեխանիզմների արտաքին տնտեսական հաշվարկներ կատարելիս, աշխատում են նոր միջազգային տրանսպորտային միջանցքների եւ արտադրողական-իրացման շղթաների ձեւավորման վրա»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նրա կարծիքով՝ «գլոբալացման անհավասարակշիռ, անարդարացի մոդելը, որի դեպքում «ոսկի երիտասարդությունը» ստանում էր հիմնական բարիքները, անցնում է անցյալի գիրկը»։

Նրա կարծիքով՝ աշխարհն աստիճանաբար հեռանում է դոլարից։ Չինաստանը եւ Հնդկաստանը հասկանում են, որ իրենք պետք է պաշտպանեն իրենց ինքնուրույնությունը, սրանում «ոչ մի կասկած չկա»։ «Մենք այս թեման քննարկում ենք նաեւ ԲՐԻԿՍ շրջանակում, Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում, ակտիվորեն ներդրվում են այլընտրանքային վճարային պլատֆորմներ, անցումն ազգային արժույթներին շատ արագ է զարգանում,- ասել է ՌԴ արտգործնախարարը։- Ե՛վ Հնդկաստանը, ե՛ւ Չինաստանը հոգում են իրենց շահերի մասին, նրանք, ինչպես ես եմ հասկանում, տեսնում են, որ պարզապես վերցնելն ու հեռանալն այդ համակարգից, նոր կառույցներ ստեղծելը վատ կլինի նրանց տնտեսության համար։ Բայց աստիճանական հեռացումը դոլարից կախվածությունից, վճարային համակարգերից, մատակարարումների շղթայից, որոնք կառուցում է Արեւմուտքը, նկատվել է։ Թե՛ Հնդկաստանը, թե՛ Չինաստանն ընդունել են նրանց կամայականությունից կախվածության թուլացման ուղղությամբ շարժվելու ազդանշանը, ովքեր ստեղծել են գլոբալացման այս մոդելը եւ նախկինի պես դրանում գլխավոր դերն են խաղում։ Նրանք սկսում են շարժվել այս ուղղությամբ»։ 

Աշխարհում Ռուսաստան Սերգեյ Լավրով դոլար

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին