ԱՄՆ պետքարտուղարությունը առայժմ չի մեկնաբանել ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի շփումների հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՝Բրայենը։
«Ես տեղյակ չեմ պարոն Լավրովի՝ հինգշաբթի օրը հանդիպմանը մասնակցելու ծրագրերին, ուստի չեմ մեկնաբանի որևէ հանդիպման հեռանկար»,- նշել է պաշտոնյան։
Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ-ն հայտնել էր, որ կազմակերպության անդամ 57 երկրների ԱԳ նախարարների տարեկան հանդիպումը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում։ Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվել է, որ տարեկան հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հրավերով։