f

Անկախ

Շուկան այժմ ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, ներկրել և արտահանել Հայաստանից. Հակոբ Արշակյան


Ստեղծվել է ազատ շուկա էներգիա ներկրողների և էլեկտրաէներգիա արտադրողների համար, այժմ շուկան ազատ է և ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, արտահանել և ներկրել ՀՀ-ից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Ըստ նրա՝ պետական մի շարք ծրագրերը՝ ներառյալ օրենսդրական դաշտում աշխատանքները՝ ուղղված են աջակցելու էլէներգիա արտադրողներին։

«Հայաստանում հարմարավետ միջավայր է ստեղծվում էներգետիկայի ոլորտում  ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի է բարձրանում երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը։

«այաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի զարգացման կայուն գրավականն են վերականգնվող էներգետիկ ներուժի տնտեսապես հիմնավորված, արդյունավետ և պատասխանատու օգտագործումը, ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը, էլեկտրաէներգետիկական համակարգի տարածաշրջանային ինտեգրումը, էներգակիրների մատակարարման ուղիների և ձևերի տարատեսակումը, էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների ներդրումը, թվային էներգետիկ վերափոխումը։ Սրան էն ուղղված բոլոր քայլերը։

Կայուն էներգետիկան երկրի տնտեսության զարգացման կարևորագույն պայմաններից է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը և կենսամակարդակի բարձրացմանը»,- ասաց Արշակյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, էներգետիկայի ոլորտի նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն։ «Էներգետիկան հիմքն է արդյունաբերության զարգացման, մարդկանց բարեկեցության, տնտեսական առաջընթացի, պետությունների անվտանգության և սուվերենության»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված է, որ էներգետիկայի ոլորտում քաղաքականությունն ուղղված է լինելու էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի և գազի հուսալի մատակարարումների ապահովմանը։

Իսկ մինչև 2040 թվականը էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարությունն ուրվագծում է Հայաստանի տեսլականը էներգետիկայի զարգացման ոլորտում, որը խարսխված է ազատ մրցակցային և ոչ խտրական, ներառական և դիվերսիֆիկացված, էներգետիկ անկախության բարձր մակարդակով, մաքուր և էներգախնայող, թվայնացված և ինովացիոն, գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիատար, կանխատեսելի և թափանցիկ, հասանելի, բոլորի համար  արդարացի սկզբունքների վրա։

«Ռազմավարության շրջանակներում իրագործված բարեփոխումների արդյունքում 2022 թվականին գործարկված էլեկտրոնային հարթակի օգնությամբ Հայաստանում էլեկտրաէներգիա սպառողին ընձեռվում է հնարավորություն մատակարարին ինքնուրույն ընտրելու համար՝ պայմանագիր կնքելու և առևտրու անելու։ Այս կարևոր բարեփոխումը էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին է։  Ստեղծվել են նոր հնարավորություններ  ներդրողների և էլեկտրաէներգիա արտադրողների համար։ Շուկան այժմ ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, ներկրել և արտահանել Հայաստանից»,- հավելեց Հակոբ արշակյանը։

Նա մանրամասնեց, որ պետական մեկ այլ ծրագրով հնարավոր է տեղադրել մինչև 10 միլիոն դրամ արժողությամբ անհատական արևային համակարգեր՝ արտոնյալ վարկային պայմաններով։ Արշակյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այս ծրագրի վրա՝ կոչ անելով օգտվել դրանից։ «Այն իսկապես կարող է փոխել թե՛ անհատական էլեկտրական համակարգեր ունեցողների,  թե՛ պետության կախվածությունը էներգետիկ միջավայրի տեսանկյունից»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Հայաստան Հակոբ Արշակյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին