f

Անկախ

ԵՐԻՑՍ ԹՐՔՈՒԹՅՈՒՆ


Այսօր լրանում է գրող –հրապարակախոս Մերուժան Տեր–Գուլանյանի 75-ամյակը։Լավագույն մաղթանքներով շնորհավորելով տաղանդավոր մտավորականին,՛՛Անկախը՛՛ ընթերցողին է ներկայացնում  մեր ժամանակների համար շատ արդիական Մերուժան Տեր–Գուլանյանի էսսեն․

Ականջդ կանչի՛, մեծն Սերվանտես, գիտեիր, գուշակել էիր, թերեւս, նաեւ առնչվել, երբ ժամանակների մեջ չժանգոտվող քո էպոսի հերոսներն էիր ստեղծում, եւ Սանչո Պանսայի շուրթերով երդում հռչակեցիր՝ թուրք լինեմ, թե սուտ ասեմ: Ես չգիտեմ, թե քո հրաշալի վեպի թուրքերեն թարգմանության մեջ այս տողերը մնացել են, թե խմբագրվել, չգիտեմ նաեւ, թե թուրքերեն թարգմանվե՞լ է վեպդ արդյոք, բայց մտածում եմ, որ թուրքերի համար օգտակար կլիներ Սանչոյի երդումը՝ ամեն անգամ կարդալով: Եվ որովհետեւ թուրքերի մեջ ոչինչ չի փոխվում, իրենց՝ աշխարհի կյանքում հայտնվելու գրեթե հինգ հարյուր տարիների ընթացքում թուրքը, իհարկե, այսօր եվրոպական հագուստ է հագնում, մասնակցում նույնիսկ միջազգային գիտաժողովների, թվում է՝ բան է փոխվում: Թվում է, քանի որ չի փոխվում ամենակարեւորը՝ արտաքին ձեւերի տակ նրբորեն թաքնված թրքությունը… Էկզյուպերին մի հետաքրքիր հիշատակություն ունի, թե ինչպես մի թուրք պատահաբար նոր աստղ էր հայտնաբերել: Եվ աստղագետների փարիզյան միջազգային գիտաժողովում ներկայացրեց իր գյուտը, բայց որովհետեւ այդ գիտնականը թուրքական չալմայով էր, ներկա աստղագետներից ոչ ոք չհավատաց նրան: Մի տարի անց նույն թուրքը՝ այս անգամ արդեն եվրոպական հագուստով, նույն աստղը ներկայացրեց, եւ բոլոր գիտնականները հավատացին: Հավատացին եւ չհասկացան, որ այդ օրը Եվրոպան խաբվեց, ինչպես որ խաբվում է մինչեւ այսօր ․․․

Բազմաթիվ գիտական վկայություններ կարելի է բերել, թե ինչով է մարդը տարբերվում անասունից, կենդանիներից ընդհանրապես: Իմ կարծիքով՝ այդ շատ օրինակներից ամենաառաջնայինը խիղճն է: Այո՛, խիղճն է, որ մարդուն տարբերակում է անասունից, քանզի խիղճը մարդ արարածի մենաշնորհն է, խիղճը հատուկ է միայն մարդուն:

Իմ ապրած կյանքի ընթացքում, հետեւելով աշխարհի անցուդարձին, ես նկատել եմ, որ պետությունները խիղճ չունեն, բայց միշտ վախեցել եմ բարձրաձայնել, քանզի չեմ ուզեցել հավատալ:

Մտածել եմ նաեւ, որ պետություններն ստեղծել են մարդիկ, այսինքն թե՝ ցանկացած պետություն իր ժողովրդի, քաղաքացիների կամքի վերացական արտահայտությունն է, այդ դեպքում ո՞ւր է անհետանում մարդկանց հավաքական խիղճը՝ թերեւս տարրալուծվում է իշխանությունների բավիղներում եւ վերածվում պետական շահի: Իսկ պետական շահն անխիղճ է եւ ընդամենը փող արժե:

Եվ հիմա այս ամենից հետո մտածում եմ, որ չի կարելի ո՛չ մեծ, ո՛չ փոքր տերություններից խիղճ հայցել, այլ պետք է լինել ուժեղ, արժանապատիվ, կազմակերպված ազգ ու պետություն, միայն այդժամ նրանց մեջ կարթնանա իրենց խիղճը: Եվ պետք է ազգովի գնալ վերադարձնելու մեր կորուստները՝ արեւմտյան եւ արեւելյան՝ դիմելով ոչ միայն տերություններին, այլեւ մարդուն, մարդու խղճին, հռչակել համամարդկային հանրաքվե, բանաձեւ՝ հանուն արդարության եւ ազատ գոյության: Ափսոս, հազար ափսոս թուրքերին քաղաքակրթելու Եվրոպայի եւ աշխարհի հուսահատ ջանքերը, քանզի եվրոպական տարազը, հեռուստացույցն ու համացանցը թուրքերին ի զորու չեղան քաղաքակրթելու: Եվ ես այսօր տագնապ ու վախ ունեմ, որ Եվրոպան ու աշխարհն է սկսում թրքանալ, չնայած նրան, որ մեծն Սերվանտեսը վաղուց արդեն զգուշացրել էր՝ թուրք լինեմ, թե սուտ ասեմ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ–ԳՈՒԼԱՆՅԱՆ

2014թ․



 

էսսե Մերուժան Տեր-Գուլանյան Հայաստան խմբագրի ընտրանի 75-րդ տարեդարձ խմբագրի ընտրանի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին