Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում նոյեմբերի 29-ին տեղի կունենաn քառորդ եզրափակիչ մենամարտերը: Հայաստանն այսօր ունի 5 ներկայացուցիչ:
Ռինգ դուրս կգան Առնո Դարչինյանը (46 կգ), Անդրանիկ Մարտիրոսյան (60 կգ) եւ Տիգրան Հովսեփյանը (50 կգ): Աղջիկների պայքարում կլինեն՝ Հեղինե Պետրոսյան (48 կգ) եւ Էլեն Պապյանը (54 կգ) :
Առնո Դարչինյանը (46 կգ) կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Էկվադորի ներկայացուցիչ Քրիսլեր Ժաիր Բոնիլա Գուջարոյի հետ:
Տիգրան Հովսեփյանը (50 կգ) քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Զիմբաբվեի ներկայացուցիչ Քրեյն Մոյոյի հետ:
Անդրանիկ Մարտիրոսյանի (60 կգ) մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Կավրավը:
Այսօրը պայքարը սկսում են աղջիկները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները մեկնարկում են քառորդ եզրափակիչներից:
Հեղինե Պետրոսյանը(48 կգ) կմենամարտի ռումինացի Նիկոլետա Կլարիսա Սկյուրտի հետ:
Էլեն Պապյանը (54 կգ) մրցակիցը լեհ Սյուզաննա Գոլեբիեւսկան է:
Հաղթանակների դեպքում հայ բռնցքամարտիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ: