Հյուսիսային Օսիայի տարածքում Ռուսաստանից Վրաստան մեկնելուն սպասող բեռնատարների թիվը հասել է գրեթե 700-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Կայանատեղում 383 բեռնատար կա, իսկ ճանապարհին՝ 302։ Մարդատար մեքենաների հերթ չկա»,- ասաց գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով, երկու լրացուցիչ բրիգադ է հատկացվել՝ սպասողների շրջանում իրավիճակը վերահսկելու համար։
Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային հերթում ընդհանուր առմամբ գրանցված է 3187 ծանր բեռնատար։
Այս պահին Վրաստանի ռազմական ճանապարհը բաց է ծանր տրանսպորտային միջոցների համար՝ սահմանափակումներով։ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր տնօրինությունը խստորեն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ այս ուղղությամբ երթևեկելուց: