f

Անկախ

«Hetq.am»-ը ուշադրության չի արժանացրել այս հանգամանքը և անհարկի կերպով փորձել է ընթերցողների մոտ հակասական պատկեր ձևավորել Հակակոռուպցիոն կոմիտեի շուրջ


Պարզաբանում

 

Այսօր «Hetq.am»-ը «Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել է Կոմիտեի քննիչ Վարդան Մանուկյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրին: Ընդ որում՝ որպես պարզաբանում Hetq.am-ին արդեն իսկ նախապես տեղեկացվել էր, որ քննիչի կողմից ներդրված ավանդը ձևավորվել է վերջինիս պատկանող անշարժ գույքի վաճառքից:

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված հիշյալ հանգամանքը դիտարկելով այն համատեքստում, որ քննիչ Վ. Մանուկյանը, մասնակցելով ինքնավար պաշտոնների համալրման մրցույթին, հաղթահարել է բարեվարքության փուլը (այդ փուլում հանգամանորեն ստուգվում են թեկնածուի գույքային դրության համապատասխանությունը օրինական եկամուտներին), անհրաժեշտ է արձանագրել, որ ցանկացած օբյեկտիվ դիտորդի համար միանաշանակ պարզ է, որ թե՛ ավանդը, թե՛ նշված անշարժ գույքը, և թե՛ գույքի առուվաճառքի գործարքը չէին կարող օրինականության տեսանկյունից կասկած հարուցել:

Մինչդեռ «Hetq.am»-ը, գուցե և ոչ միտումնավոր, ուշադրության չի արժանացրել այս հանգամանքը և անհարկի կերպով փորձել է ընթերցողների մոտ հակասական պատկեր ձևավորել Հակակոռուպցիոն կոմիտեի շուրջ՝ ինչ-որ տեղ փորձելով կասկածի տակ դնել Կոմիտեի քննիչների բարեվարքությունը:

          Հոդվածից ենթադրվող հնարավոր շահարկումները կանխելու նպատակով հարկ ենք համարում ստորև ներկայացնել անշարժ գույքի վաճառքի և նշված գործարքին առնչվող բոլոր մանրամասները, որոնք, ի թիվս պահանջվող այլ  անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

          Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վարդան Մանուկյանը 2019 թվականին վաճառել է իրեն պատկանող երկու բնակարանները, որոնցից մեկը վերջինիս ծնողների կողմից ձեռք է բերվել 2006 թվականին՝ տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով, և 2010 թվականին բնակարանի սեփականության իրավունքը փոխանցվել է Վ. Մանուկյանին: Մյուս բնակարանը Վ. Մանուկյանին ծնողների կողմից փոխանցվել է նվիրատվության պայմանագրով՝ 2007 թվականի հոկտեմբերի 13-ին:

2019 թվականի նոյեմբերի 21-ին և նույն թվականի հուլիսի 9-ին վերը նշված երկու բնակարանները քննիչի կողմից վաճառվել են համապատասխանաբար՝ 49 մլն 500 հազար և 13 մլն 400 հազար ՀՀ դրամով: Դրանից հետո բնակարանների վաճառքից ստացված գումարները Վ. Մանուկյանը որպես ավանդ ներդրել է ՀՀ բանկերում: 

Հակակոռուպցիոն կոմիտե պարզաբանում Հայաստան

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին