ԱՄՆ-ն Հունաստանի հետ քննարկում է Հունաստանի Զինված ուժերի պաշարներից 75 000 հրետանային արկեր գնելու հարցը ուկրաինական զինամթերքների համալրման ջանքերի շրջանակում, գրել է Kathimerini-ն։
Ամերիկացիները կգնեն 105 միլիմետր տրամագծով ընդհանուր առմամբ 50 000 արկ, 155 միլիմետր տրամագծով 20 000 արկ եւ 5 000 ավելի խոշոր արկեր (203 միլիմետր տրամագծով), բանակցություններն ավարտական փուլում են։ Ընդհանուր գինը, որը համաձայնեցվել է հունական կողմի հետ, կազմում է 47 մլն դոլար։