Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մի քանի օր տեղումներ չեն սպասվում։
Այսօրվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում` 5-6 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր Հայաստանի ոչ մի հատվածում տեղումներ չեն սպասվում։ Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 10-12, երեկոյան` 0-2 աստիճան տաքություն։