f

Անկախ

«Հրապարակ». Եթե փողոցը չթույլատրվող վայրում անցնելու տուգանքը...


Երեկ տեղեկացանք, որ շեշտակիորեն թանկանալու է ավտոկայանատեղերի, ավելի ճիշտ՝ կարմիր գծերի տարեկան գումարը։ Հունվարի 1-ից Երեւանի կենտրոնում կայանելու համար տարեկան սահմանվել է 160 հազար դրամ՝ մինչ այժմ գործող 12 հազարի փոխարեն, իսկ կենտրոնից դուրս` 24 հազար։ Մենք մի քանի հարց ուղղեցինք ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։


- 2018-ի հեղափոխության ժամանակ Փաշինյանը ժողովրդին խոստանում էր, որ իշխանության գալուն պես հրաժարվելու եք կարմիր գծերից, ձեր թիմակիցներն իրենց վարտիքներով փակում էին արագաչափերի օբյեկտիվները՝ մարդկանց կոչ անելով չմուծել տուգանքները։ 5 տարվա ընթացքում ոչ միայն չհրաժարվեցիք, այլեւ բարձրացնում եք բոլոր տուրքերը։ Ո՞ւր մնացին ձեր հեղափոխական խոստումները, սա էլ Արցախի հարց չէ, որ չկարողանայիք լուծել։

- Պետք է ասեմ` նոր լսեցի այդ փոփոխության մասին, բայց կարծում եմ, որ տրամաբանական է․ կենտրոնը բեռնաթափելու խնդիր կա, եւ սարսափելի բան չկա, պարտադիր չի մեծ բեռնատարով գալ ու կանգնել Աբովյան փողոցի վրա։

- Իսկ ի՞նչ գիտեք, որ ոչ թե կենտրոնի բնակիչն է կանգնեցնում, այլ մյուս թաղամասերից են գալիս։

- Կենտրոնի բնակիչն իր բակում է, չէ՞, կանգնացնում իր մեքենան, պարզ է, որ այլ տեղերից են գալիս կանգնում։

- Բայց հիմա կենտրոնի բնակչին էլ եք ասում` մեքենադ տար թող եսիմ որտեղ, ոտքով արի տուն, եւ մտնում եք այդ մարդկանց գրպանը ու շատ խոր։

- Դե, եթե բակում կանգնելու տեղ չունի, ուրեմն բակն աղավաղել են, ես ի՞նչ անեմ` հա՛մ ուզում են բակում հավանոց սարքեն, հա՛մ խոզանոց սարքեն, հա՛մ էլ մայթերին իրենց մեքենաները կանգնեցնեն, մենք էլ շարժվելու տեղ չունենա՞նք։ Իհարկե, ուրիշ լուծումներ էլ կան, ես, օրինակ, բեռնաթափման նպատակով առաջարկում եմ հրաժարվել առաջին դասարանների ընդունելության էլեկտրոնային համակարգից, որովհետեւ դա լրացուցիչ ծանրաբեռնում է կենտրոնը` բանգլադեշներից, մասիվներից պապիկներն ու տատիկները 6 տարեկան երեխային բերում են կենտրոն, բայց դե՝ այս տարբերակն են նախընտրել։
Մարդիկ աշխատանքի բերումով գալիս են կենտրոն, հանգստի համար եւ այլն, ու ստեղծվում է ծանրաբեռնված վիճակ։ Թող մեքենան հեռու կանգնեցնեն, մետրոյով, տրանսպորտով իջնեն..․ Չէ, ես այդպես չեմ անում` հանրային տրանսպորտից մեկ տարի է՝ չեմ օգտվում, հարստացել եմ, մեքենա եմ գնել։

- Խոսքը ձեր խոստումի մասին է, ասում էիք` քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, հիմա ոչ միայն չեք հրաժարվել կարմիր գծերից, տուրքերն էլ բարձրացնում եք, այսինքն` քաղաքացին ձեզ համար ոչ միայն տուգանքի մատերիալ է, այլեւ կթու կո՞վ։

- Այդպես չի, դիցուք` փողոցը չթույլատրվող վայրում անցնելիս, ենթադրենք, 5 հազար դրամ տուգանք է սահմանված, ես էլ եմ ինձ երբեմն թույլ տալիս խախտել, բայց եթե ես իմանամ, որ այդ տուգանքը 150 հազար դրամ է դառել, այդ խնդիրը կվերանա, որովհետեւ շատերը չեն խախտի՝ իմանալով տուգանքի չափը։

- Ուզում եք ասել, որ կարմիր գծերի համար բարձր տուրք սահմանելով ընդհանրապես ուզում եք վերացնել այդ գծերը, որ մարդիկ էլ չօգտվե՞ն։

- Բայց մի շփոթեք տուգանքը տուրքի հետ։

- Էությունը նույնն է։

- Միգուցե 160 հազարը շատ է, բայց քաղաքականության առումով ճիշտ է։

- Բայց խոստանում էիք ընդհանրապես հրաժարվել կարմիր գծերից, արագաչափերից, ստացվում է՝ Սերժ Սարգսյանի իշխանությանը զրպարտել եք, որ դա վատ բան է, որ թալանում են քաղաքացիներին, մտնում նրանց գրպանը։

- Ես երբեք չեմ ասել, թե Սերժ Սարգսյանենք ինչ արել են, վատ են արել, լավ բաներ էլ են արել, բնականաբար։ Երբ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ասում են՝ կոնյակի գործարանը․․․ Եթե այդ գործարանը չսեփականաշնորհվեր, այսօր խաղողագործություն չէր լինի, զրո կլիներ, այսինքն՝ լավ բան է արել։ Կամ՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ փոխվեց Սահմանադրությունը, ասում էին` իր հագով է արել, բայց դա ինձ հետաքրքիր չէ, ինձ հետաքրքիր է, որ դա մեր պետականության համար օգուտ է, եւ ես կարող եմ ժամերով հիմնավորել, թե ինչու է օգուտ պառլամենտական համակարգը: Հասնելով Ձեր հարցին՝ վարչապետը վերջին հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ այդ խնդրին․ երբ դու ընդդիմադիր դաշտում ես, այլ տրամաբանությամբ ես նայում երեւույթներին։

-Եվ կարող ես խաբել քո ժողովրդին։

- Չասեմ` խաբել, բայց շատ բաներ չհասկանալ, ամբողջական ինֆորմացիա չունենալ, այո, երբեմն-երբեմն մանիպուլացնել, դա էլ է տարբերակ, բայց իշխանության մեջ ուրիշ աչքերով ես նայում։

- Ոչինչ, որ հազարավոր մարդիկ գուցե ձեզ իշխանության են բերել, ձայն տվել հենց այդ խոստումների համար։

- Ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ որ ասում էր՝ կարմիր գծերն ու արագաչափերը պիտի վերացնենք, ես համաձա՞յն էի, իհարկե` ոչ։ Հենց քայլելու ընթացքում էլ շատ հարցեր ենք քննարկել, եւ ապագա վարչապետը մեր կարծիքի հետ հաշվի է նստել, գնահատականը փոխել է։

- Չի՞ ստացվում, որ խաբել եք մարդկանց։

- Իհարկե, ոչ, եթե արագաչափերը չլինեն, պատկերացնո՞ւմ եք` ինչ կտիրի երթեւեկության մեջ։ Իսկ կարմիր գծերը որ չլինեն, որտե՞ղ կկանգնեն մարդկանց մեքենաները, ամեն մարդ կանգնում` իր թաղում փող էր հավաքում։

- Տպավորություն է, որ պետությունն ամեն ինչ անում է իր քաղաքացուն վնասելու համար, քանի օր է՝ Լարսը փակ է, հարյուրավոր տնտեսվարողների ապրանքը փչանում է, միլիոնների վնաս են կրում ձեր վարած հակառուսական քաղաքականության հետեւանքով, դուք փոխանակ լուծումներ գտնեք, վարչապետի աշխատակազմի ղեկավարի մակարդակով հայտարարում եք, որ ոչինչ` դա հանուն մեր սուվերենության, անկախության է, կոչ եք անում՝ հայկական արտադրանք գնել։

- Շատ ճիշտ ուղերձ էր քաղաքական առումով, բայց դա, իհարկե, հարցի լուծում չի։ Ռուսաստանն ի՞նչ է ասում, ասում է՝ ապրանքդ վատն է, հետ տար, ասում ա` քո բռակ ապրանքն ո՞վ կընդունի եվրոպաներում, մենք ենք ընդունում մենակ։ Ռուսաստանը լծակներ է ստեղծում՝ բոլոր իրավիճակներում մեզ վրա ճնշում գործադրելու համար։ Ասում է՝ դու բռակ ապրանք արտադրի, եթե խելոք լինես, կընդունենք, չես լինի` չենք ընդունի։

- Իսկ քանի դեռ այլընտրանք չկա, ինչո՞ւ խելոք չեք մնում, հակառուսական քաղաքականություն եք վարում՝ վտանգելով հայկական բիզնեսը եւ, առհասարակ, տնտեսությունը։ Ո՛չ բիզնես միջավայր եք ստեղծում, որ որակը բարձրանա մեր ապրանքի, ո՛չ այլընտրանքային շուկաներ եք գտնում, հետն էլ միակ շուկայի դեմ արկածախնդիր քայլեր եք անում։

- Այ հիմա որ Ձեր պես լրագրողները մեզ ճնշեն, մի երկու լավ բան ասեն, մենք ստիպված խելքի կգանք եւ որոշակի քայլեր կանենք այդ ուղղությամբ, եթե այսօրվա քայլերը բավարար չեն, նոր քայլեր կանենք՝ մեր տնտեսության արդի արտադրանքի որակը բարձրացնելու եւ մրցունա

 

Հովիկ Աղազարյան կարմիր գիծ հարցազրույց Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին