f

Անկախ

Ֆիլմարտադրողները ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջում են հրապարակել տեղեկատվություն 2018-2023 թթ-ին պետական աջակցություն ստացած կինոնախագծերի վերաբերյալ և ահազանգում են


Երևան |30 նոյեմբերի, 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

Հարգելի Տիկին Անդրեասյան

 

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա»՝ (ՖԱՀՖ) նախաձեռնությունը, ի պատասխան 24-10-2023-ին Ձեզ ուղղված՝ «Հայկական կինոյի կառավարման դաշտում օրինականության ճգնաժամի, հայկական կինոարտադրության խորը անկման, պետական ֆինանսավորման մեխանիզմների անկատարության և ճգմաժամը հաղթահարելուն ուղղված երկխոսության անհրաժեշտության մասին» բաց նամակի, ստացել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պատասխանը։

 

Այդ պատասխանը է՛լ ավելի խորացրել է նախորդ նամակում արձանագրած մեր մտահոգությունները և ավելացրել է նորերը։

 

Դատե՛ք ինքներդ,

 

1) Տյար Դանիելյանի պատասխանից տեղեկանում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սեփական նախաձեռնությամբ քննարկել է ոլորտի խնդիրները մասնագետների «լայն շրջանակի» հետ, մեջբերում ենք՝  «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքից բխող կարգավորումների կիրառման նպատակով նախարարությունը նախաձեռնել և իրականացրել է բազմաթիվ հանդիպում-քննարկումներ՝ ոլորտում գործող շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում մասնավոր դաշտի հետ, հավաքվել են ծավալուն առաջարկներ», մեջբերման ավարտը։

 

Տարօրինակ տրամաբանությամբ, ՀՀ ԿԳՄՍՆ «բազմաթիվ հանդիպում-քննարկումներին» հրավիրված չեն եղել ո՛չ մեր ֆեդերացիան, որպես կառույց, ո՛չ նրա տասնյակ անդամներից որևէ մեկը, որպես «շահագրգիռ կողմ»։

 

Այսպիսով, փոխնախարար Դանիելյանը կամ չի տիրապետում հայաստանյան կինոյում դերակատարում ունեցող անձանց և կառույցների մասին լիարժեք տեղեկատվության, կամ, ինչն ավելի վատ է, կինոյի դաշտը բաժանել է «հարմար» և «ոչ հարմար» կինոգործիչների։ Նրա պատասխանից բխում է, որ ԿԳՄՍ նախարարությունում կան «սև ցուցակներ», որոնց մեջ ներառված կինոգործիչների հետ փոխնախարար Դանիելյանը չի ցանկանում երկխոսել։ Սա ոլորտում անհավասար մրցակցության, շահերի բախման, հովանավորչության ցցուն փաստ է, ինչն անընդունելի է «ժողովրդավարական» համարում ունեցող երկրում։

 

2)  Անդրադառնալով «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի պահանջով ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրած ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ստեղծմանը, Դանիելյանը գրում է․ «նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի իրավակազմակերպական ձևաչափի փոփոխությունից հետո, այն կգործի որպես Ազգային մարմին հիմնադրամ», մեջբերման ավարտը։

 

Սա բացահայտում է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից կինոյի օրենքի կիրառման գրեթե  եկուսուկես տարվա ձգձգման իրական պատճառները։ Նախարարությունը, փաստորեն, ցանկանում է ընդամենը փոփոխել իր ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի իրավակազմակերպական ձևաչափը, պարզ ասած՝ փոխել կառույցի անվանումը, բայց ձեռք չտալ ղեկավար կազմին ու կառավարման բովանդակությանը։

 

Մինչդեռ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումը ինքնանպատակ գործընթաց չէ։ Հայկական կինոն, արդեն 6 տարի է, կառավարվում է այդ ՊՈԱԿ-ի անփոփոխ ղեկավարության կողմից ու այդ «կառավարման» արդյունքում են առաջացել և՛ հայկական կինոարտադրության ճգնաժամը, և՛ կինոարտադրողների հանդեպ խտրական վերաբերմունքը, և՛ հովանավորչությունը, և՛ քաղաքացիական հայցերը, որոնց արդյունքում ՊՈԱԿ-ը ստիպված է եղել փոխհատուցել քաղաքացիներին հասցրած վնասը, և՛ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության կասկածի հիմքով հարուցված քրեական գործերը, որոնց պատճեները կցված են սույն նամակին։ ՊՈԱԿ-ի վերջին 6 տարիների «կառավարման» արդյունքն են նաև պետության կողմից ֆինանսավորված մի քանի տասնյակ անավարտ կինոնախագծերը, որոնց մասին ՀՀ ԿԳՄՍՆ համառորեն հրաժարվում է վիճակագրություն հրապարակել։

 

Այս ամենը հաշվի առնելով, մենք պնդում ենք, որ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի իրավակազմակերպական ձևաչափի փոփոխությունը որպես «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի  կիրառում ներկայացնելը օրենքի պահանջների կոպիտ նենգափոխում է, ինչն անթույլատրելի է մեզ համար։

 

Ի մի բերելով վերոշարադրյալը, «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնությունը, սույն նամակով, պնդում է փոխնախարար Դանիելյանի հետ հանդիպման իր պահանջը և համաձայն ՀՀ Սահմանադրության 51 եւ 42 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում է տրամադրել տեղեկություններ․ 

 

1.      2018–2023թթ-ին պետական աջակցություն ստացած կինոնախագծերի մասին (տրամադրել ցանկը):

2.      2023թ-ին նոյեմբերի դրությամբ 2018-2013թթ-ին պետական աջակցություն ստացած, բայց անավարտ կինոնախագծերի մասին (տրամադրել ցանկը):

3.      2018-2023թթ-ին FIAPF-ի կողմից որակավորում ստացած կինոփառատոների մրցույթներում պետական աջակցություն ստացած կինոնախագծերի մասնակցության մասին (տրամադրել ցանկը):

4.      2018-2023թթ-ին միջազգային կինոշուկայում պետական աջակցություն ստացած կինոնախագծերի աշխատած գումարների մասին՝ box office (տրամադրել ցանկը):

5.      2018-2023թթ-ին Հայաստանյան վարձույթում պետական աջակցություն ստացած կինոնախագծերի աշխատած գումարների մասին՝ box office (տրամադրել ցանկը):

 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք մեր հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող ենք ուղղել հարցումը:

 

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության անունից, ՖԱՀՖ խորհուրդ՝

 

1.      Արամ Մանուկյան, պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ,

2.      Սաթիկ Ստեփանյան, կինոճարտարագետ, Կինեմատոգրաֆիստների

միութենական  կոնֆեդերացիայի և ՀՀ կինոգործիչների միության անդամ

3.      Լիլիթ Գասպարյան, պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ

4.      Կարեն Ծատուրյան, պրոդյուսեր, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր

5.      Հովհաննես Գալստյան, պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ

 

ՀԳ․ Ի դեպ, տյար Դանիելյանի գրության մեջ «․․․ ներկայում գործող մրցութային կանոնակարգի ստեղծման աշխատանքներին, որպես հանձնաժողովի անդամ մասնակցել է նաև Ձեր կազմակերպության ղեկավարը» պնդումը կրկին իրականության կոպիտ նենգափոխում է։ Գրության մեջ հիշատակվող կանոնակարգը 2018թ. ընդունվել, ապա բազմաթիվ անգամ փոփոխությունների է ենթարկվել ընդհուպ մինչև 2023թ., իսկ մեր նախաձեռնության ղեկավարը հանձնաժողովի հետ շփվել է աշխատանքների «սաղմնային» փուլում, հայտնել է իր բազմաթիվ անհամաձայնությունները և դադարեցրել է շփումները դեռևս 2017թ-ին։ Մեր նախաձեռնության ղեկավարը չի ստացել կանոնակարգի վերջնական օրինակը, չի տվել իր համաձայնությունն այն կիրառելու համար և նրա անունը հայ կինոյի համար վտանգավոր այդ փաստաթղթի հետ կապելը մանիպուլյացոն էժան հնարք է։

 

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին