f

Անկախ

Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան


Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել ԱՀ նախկին գլխավոր դատախազի հայտարարությունների առնչությամբ:

Հայտարարությունում ասվում է. «Հայկական դեղին մամուլի էջերում «էքսկլյուզիվ» խորագրի ներքո հարցազրույցներով հայտնի ԱՀ նախկին գլխավոր դատախազի՝ Սամվել Բաբայանին առնչվող հայտարարությունների կապակցությամբ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հարկ է համարում մեկնաբանել հետևյալը․

 

 

ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում չի հարցաքննվել։

Այս առնչությամբ անհասկանալի է, թե մեկ օրվա տարբերությամբ ինքն իրեն հերքող հայտարարություններով հանդես եկող նախկին գլխավոր դատախազը դատավարական ինչ լիազորությամբ է մեջբերումներ անում մտացածին ցուցմունքներից, իսկ «ուշագրավ» մեջբերումներն ոչ այլ ինչ են, քան ծաղկաքաղ Սամվել Բաբայանի հրապարակային խոսքից։

Ներգրավելով իր նախկին գործընկերոջը՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Դավիթ Դալլաքյանին, նախկին գլխավոր դատախազը հավաստիացնում է, թե Սամվել Բաբայանը հարցաքննվել է հայաստանյան գործուղման ժամանակ։ Դավիթ Դալաքյանն, ինչ խոսք ճիշտ է ասում, բայց ոչ ամբողջական ճշմարտություն։

Դավիթ Դալլաքյանի գլխավորած քննչական խմբի կողմից Սամվել Բաբայանը հարցաքննվել է իր իսկ դիմումի հիման վրա վերաբացված 2000-ականների ոչ անհայտ քրգործի և ինչ-որ ՀԿ-ների կողմից սահմանադրական կարգի հնարավոր տապալման վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Սակայն, ի տարբերություն նախկին գլխավոր դատախազի, Սամվել Բաբայանի հիշողությունը չի դավաճանում և վերջինս ոչ միայն հիշում է, այլև վստահ է, որ գլխավոր դատախազը քննիչ չէ, այլ քննության ընթացքը վերահսկող, ուստի չէր կարող անձամբ հարցեր տալ՝ որքան էլ գայթակղությունը մեծ է։

Հարցի շուրջ հանրությանը համակողմանի տեղեկացնելու նպատակով հիշեցնենք, որ ԱՀ նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրող և այդ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած, ինչպես նաև դրա հիման վրա քրեական վարույթ նախաձեռնած անձինք 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրաններ էին տեղադրել, ինչ-որ պահանջներ ներկայացրել։ Կարճ ժամանակ անց նրանք նշանակվել են գլխավոր դատախազի, նախարարների, փոխնախարարի, նախագահի խորհրդականի պաշտոններում։

Նախկին պաշտոնյայի հայտարարություններն ու իրավաքաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն իրավապահ մարմինների, այլև հանրության պատշաճ ուշադրությանը։

Հետաքրքիր է՝ վերջինիս, որպես գլխավոր դատախազի, օրոք մեղադրական եզրակացությամբ քանի՞ գործ է ուղարկվել դատարան և, որպես պետական նախարար և ի պաշտոնե որպես տնտեսական անվտանգության պետական քաղաքականության պատասխանատու, ինչպե՞ս է հաջողել այդքան հմտորեն ձախողել Արցախի տնտեսությունը։

Այնուամենայնիվ, ըմբռնումով ենք մոտենում վրանային ճնշումներով իշխանության վերին օղակներում հանկարծակի հայտնված, սակայն այդպես էլ վրանային հոգեբանությունը չհաղթահարած և իներցիայով իշխանությունը կառավարական շենքերից վրաններ շպրտած անձանց նյարդային լարումներին։ Նրանց գործունեությունը ոչ հեռու ապագայում Արցախի պետությունն ու պետականությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու։

Սամվել Բաբայան Գուրգեն Ներսիսյան Արցախ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին