f

Անկախ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Կատարի համալսարանի ռեկտոր Օմար Ալ Անսարիի հետ


ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը Կատարի Պետություն այցի շրջանակում հանդիպել է Կատարի համալսարանի ռեկտոր Օմար Ալ Անսարիի հետ։

Հիմնադրամից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ գիտահետազոտական բնույթի համաժողովներ կազմակերպելու և փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։

Համաձայն Կատարի և Երևանի պետական համալսարանների միջև կնքված ակադեմիական համագործակցության մասին հուշագրի՝ Կատարի համալսարանում ներկայումս սովորում է ԵՊՀ երեք ուսանող։

Հաշվի առնելով այս համագործակցությունը շարունակական դարձնելու կարևորությունը՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է առաջիկայում հայ ուսանողների թվի ավելացման անհրաժեշտությունը և առաջարկել է դիտարկել Կատարի համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու հնարավորությունը։

Հանդիպման ավարտին Մխիթար Հայրապետյանը Օմար Ալ Անսարիին փոխանցել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրավերը՝ այցելելու Երևանի պետական համալսարան։

Կատարի Պետություն այցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը «Կատարի հիմնադրամի» հրավերով մասնակցել է նաև Դոհայում կազմակերպված Կրթական նորարարության 11-րդ համաշխարհային համաժողովին, որը վերաբերում էր կրթության ոլորտում արհեստական բանականության ուսուցմանը և դպրոցներում նորարար լուծումների ներդրմանը։

Հայաստան Մխիթար Հայրապետյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին