f

Անկախ

Բլինկենն ու Բորելը վաղաժամ լքեցին ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը, քանի որ վախենում են խոսակցությունից. Լավրով


ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի վաղաժամ հեռանալը Սկոպյեից ցույց է տալիս նրանց վախկոտությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ինչպես ես հասկացա, Բլինկենը հեռացավ, Բորելը նույնպես հեռացավ: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Դե, նրանք հավանաբար կարծում են, որ դրանով ընդգծում են Ռուսաստանը  մեկուսացնելու իրենց մտադրությունը։ Բայց ես կարծում եմ, որ նրանք պարզապես վախկոտ են, վախենում են ցանկացած ազնիվ, փաստերը ձեռքին խոսակցությունից»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։

 

 

Հանդիպումը տեղի է ունենում Մակեդոնիայի մայրաքաղաքում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։ Վերջին անգամ Լավրովը նման հանդիպման մասնակցել է երկու տարի առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերին Ստոկհոլմում։

Միջոցառումից առաջ Լավրովը հայտնել է, որ հանդիպման շրջանակում հանդիպումների մի քանի խնդրանքներ են եղել, այդ թվում՝ արևմտյան ներկայացուցիչներից։ Բլինկենը նախատեսում էր այցելել Սկոպյե՝ դրանով իսկ հիմք տալով ենթադրելու, որ կարող է բանակցություններ վարել Լավրովի հետ, սակայն ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը բացառեց նման հանդիպումը։ Բորելը նույնպես չի ծրագրել հանդիպել ռուս նախարարի հետ։

Միևնույն ժամանակ, Լավրովի այցը որոշ երկրների արտաքին գործերի նախարարներին դրդեց հրաժարվել հանդիպմանը մասնակցելուց։ Նրանց թվում են Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտգործնախարարներ Մարգուս Ցահկնան, Կրիսյանիս Կարինսը և Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Սերգեյ Լավրով ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողով Էնթոնի Բլինքեն Ժոզեպ Բորել Աշխարհում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին