f

Անկախ

2024-ին նոր արտահերթ ընտրությունների թեման է շրջանառվում. Դա պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում. Զաքարյան


Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ: Կորսված Արցախից հետո դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային: Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը․

«Արտահերթ ընտրությունները, ՀՀ դեմ պատերազմները, Նիկոլը և Ալիևը: Կա՞ արդյոք օրինաչափություն:

Փաստ է, որ Նիկոլը երեք անգամ ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ 2018թ. մայիսին՝ ՀՀ-ում օրինական ընտրություններով 2017թ.-ին ձևավորված իշխանությունը ԶԱՎԹԵԼՈՒ միջոցով: Երկրորդ անգամ՝ 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններով: Երրորդ անգամ՝ 2021թ. հունիսին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների միջոցով:

2024թ-ին նոր ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններ անցկացնելու թեման կրկին սկսել է շրջանառվել ՀՀ քաղաքական կուլիսներում, ինչն իհարկե պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում:

Փորձենք հակիրճ վերլուծել տեղի ունեցածը և հասկանալ, թե բացի իշխանությանը կառչելուց՝ Նիկոլի ինչի՞ն է պետք նոր արտահերթ ընտրությունը:

Փաստ է, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից հետո Հայաստանը ստացել է մարդկային ու տարածքային կորուստներ, անվտանգային միջավայրի անկում, հասարակական հուսալքություն և պետական ինքնիշխանության թուլացում:  Փաստ է նաև, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից առաջ Ալիևը նվազեցրել է սահմանային լարվածությունը, թույլ է տվել, որպեսզի հայ ժողովուրդը “ընտրի” Նիկոլին և “պատրաստվի” նոր ռազմական բախունմների ու ցավոտ կորուստների:

2018թ. մայիսից մինչև դեկտեմբեր, իսկ այնուհետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, մինչև 2020թ. հուլիս, Նիկոլին ժամանակ տրվեց ներսում ամրապնդել իր  նվաճած իշխանությունը, քանդել բանակցային գործընթացը, պառակտել հասարակւթյունը, փոխել Արցախի իշխանություններին, թուլացնել բանակի կռվող հատվածի բարոյահոգեբանական ոգին և զարգացումները տանել պատերազմի: Այնուհետ տեղի ունեցան Տավուշի սահմանային ռազմական բախումներն ու Արցախի դեմ 44-օրյա պատերազմը:

2020թ. 44 պատերազմից հետո, դեկտեմբերից մինչև 2021թ. հունիս, կրկին սահմանային լարվածությունը նվազեց (“Սև լճի 30%-ի համար հո չէ՞ինք կռվելու”): Ադրբեջանը հնարավորություն տվեց, որպեսզի տարբեր ուժերի աջակցությամբ, Նիկոլը 2021թ. հունիսին երրորդ անգամ վերընտրվի ու ամրապնդի իր քայքայված իշխանությունը: Այնուհետև 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցան եռօրյա ռազմական ծանր գործողություններ և Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածքներ: Դրանից ուղիղ մեկ տարի անց, 2023թ. սեպտեմբերին, 9 ամիս պաշարված Արցախի դեմ տեղի ունեցավ մեկօրյա պատերազմ, և Նիկոլի բացահայտ համաձայնությամբ հայ ժողովուրդն ամբողջությամբ կորցրեց հայկական Արցախը:

Չնայած հասարակական լայնամասշտաբ անտարբերությանը, ակնհայտ է, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում գրեթե ամբողջությամբ հեղինակազրկված է և չունի դժվար որոշումներ կայացնելու լեգիտիմություն: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը դեռ չի ավարտել Հայաստանի նկատմամբ իր պահանջատիրությունը և նոր տարածքներ զավթելու առիթներ է փնտրում:

Այս ֆոնի վրա, պատահական չէ, որ Նիկոլի շրջապատը՝  հանրային անտարբերության, վարչական ռեսուրսի կիրառման և արևմուտքի աչքակապության պարագայում մտածի նոր ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների գնալու մասին: Նպատակը՝ նոր պատերզմի հետևանքով ցավոտ որոշումներ կայացնելու համար “լեգիտիմություն” հավաքելն ու խորհրդարանական ընդդիմությանը՝ բացարձակ արևմտամետ ու պարտվողականությունը հանդուրժող ուժերով փոխարինելն է:

Ստացվելու է երեք տարին մեկ ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություն, արդյունքում՝ նոր ձախողումներ, կորուստներ ու պատերազմներ: Ժողովուրդն իզուր չի Նիկոլի իշխանությունը նույնականացնում դավադիր պատերազմների ու ցավալի կորուստների հետ:

Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ: Կորսված Արցախից հետո դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային: Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության»,- գրել է Զաքարյանը:

Արտակ Զաքարյան ՖԲ Գրառում արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին