f

Անկախ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կմիավորի Հայաստանի և արտերկրի գիտնականներին՝ հակազդելու հակահայկական քարոզչությանը գիտական փաստերով  


Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ստեղծմանը։

 Հիմնադրամի ստեղծման նպատակը, հիմնախնդիրները և նախատեսվող գործունեությունը ներկայացրին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։

 

ՀՀ ԳԱԱ նախագահ, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Սաղյանը նշեց, որ հիմնադրամի ստեղծման հարցը ծագեց, երբ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին՝ պատվիրելով իր ակադեմիական համակարգի երեք ինստիտուտներին գիտական նախադրյալներ ստեղծել՝ իբր Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։

 

«Որոշվեց ստեղծել հատուկ կառույց, որը պետք է գիտականորեն հիմնավորված արձագանքի հակահայկական քարոզչությանը, մեր պետության տարածքային պատկանելիության, պատմության, մշակույթի վերաբերյալ հայտարարություններին», - ասաց Աշոտ Սաղյանը։

 

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ հակահայկական քարոզչությանը հակազդելու աշխատանքներ ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտներում մշտապես կատարվել են, և այսօր պետք է ակտիվացնել այդ գործունեությունը՝ հիմքում ունենալով գիտական փաստեր և վերլուծություններ։

 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը թվեց հիմնադրամի նպատակները։ «Հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել նոր գիտահետազոտական հարթակ, բարձրացնել Հայաստանի գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը, խթանել գիտավերլուծական աշխատանքները գիտական կազմակերպություններում և ԲՈՒՀ-երում, միավորող հարթակ հանդիսանալ հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում գիտահետազոտական և գիտավերլուծական աշխատանքներ իրականացնող մասնագետների համար», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։

 Հիմնադրամի նպատակներից են՝

·իրականացնել հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում հասարակության և պետության համար անկախ ու վստահելի փորձագիտական հետազոտություններ և հանրահռչակել դրանց արդյունքները

·նպաստել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հայագիտության ոլորտում հետազոտությունների առաջանցիկ զարգացմանը

·բարձրացնել  հայագիտական և հասարակագիտական հետազոտությունների արդյունքների թվայնացման և հանրայնացման մակարդակը

·իրականացնել պետական կառավարման մարմինների գործունեության համար անհրաժեշտ գիտավերլուծական փորձաքննություն

·իրականացնել պատմական, քաղաքական, տնտեսական, բնապահպանական և այլ թեմաներով հետազոտություններ և ուսումնասիրություններ

·իրականացնել միջազգային երկկողմ և տարածաշրջանային հետազոտական ծրագրեր

·հրապարակել առանձին կամ արտերկրի գիտնականների հետ համահեղինակությամբ գիտական հոդվածներ և վերլուծություններ «WoS» և «SCOPUS» գիտաչափական շտեմարաններում ընդգրկված ժողովածուներում

·կազմակերպել միջգիտակարգային պարբերական գիտաժողովներ

·կազմակերպել գիտահանրամատչելի հեռուստառադիոհաղորդումներ, հրապարակել ԶԼՄ-ներում հայագիտությունը և հասարակագիտությունը լուսաբանող հոդվածներ

·զարգացնել հայագիտության և հասարակագիտության բնագավառում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ հայկական Սփյուռքի ներուժի ներգրավմամբ։

 

«Մենք ունենք գիտական մեծ ներուժ արտերկրում։ Կան հայագիտական կենտրոններ, կան շատ գիտնականներ, վերլուծաբաններ, բայց միասնական գիտավերլուծական հարթակ, որը կարող է միավորել այդ գիտնականներին, չունենք։ Մեր հարևաններն ինտենսիվ քաղաքականություն են  վարում՝ յուրացնելու համար տեղաբնիկ ժողովուրդների պատմությունը և մշակույթը։ Մեր գիտնականները ծավալուն աշխատանք են տանում այդ ամենին հակազդելու համար, բայց կարիք կա մեկտեղելու այդ աշխատանքները և միասնական ուժերով հակազդելու, ներկայացնելու մեր մշակույթը, մեր պատմությունը գիտական օբյեկտիվ վերլուծությունների, գիտական փաստերի հիման վրա», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։  

 

Նա նշեց, որ հիմնադրամն ունի հնարավորություն գիտական պատվերներ տալու հայաստանյան և արտերկրի գիտնականներին՝ մեր պետության համար անհրաժեշտ թեմաների վերաբերյալ։

 

Հիմնադրամի գործունեությունն իրականացվելու է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի, գիտավերլուծական կենտրոնների, պետական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ջանքերի զուգակցմամբ։

01122023թ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ ՀՀ ԳԱԱ հայտարարություն Աշոտ Սաղյան Ռոբերտ Ղազարյան Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին