f

Անկախ

Յո՞ երթաս, հայաստանյան հայագիտություն. Արմեն Այվազյան


Պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր Մաշտոցյան Մատենադարան է այցելել և տնօրինության հետ ջերմագին հանդիպում ունեցել հայոց պատմության կարկառուն կեղծարար, հայ ազատագրական շարժումների ու գաղափարախոսության երդվյալ թշնամի՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։ Ինչպես նշվում է Մատենադարանի պաշտոնական կայքէջում, «Ռազմիկ Փանոսյանը ողջունել է Մատենադարանի առաջադիմական ծրագրերը և շեշտել, որ դրանք համահունչ են հիմնադրամի որդեգրած առաջնահերթություններին։ Երկուստեք ընդգծվել է համագործակցությունը նոր հարթության վրա դնելու և խորացնելու կարևորությունը»։

Ժամանակին այս գործչի կեղծարարություններն արձանագրել եմ՝ լուսահոգի Հրաչուհի Փալանդուզյանին տված մի ընդարձակ հարցազրույցում։ Այժմ ընդամենը համառոտաբար հիշեցնեմ, թե ինչեր է գրում ու քարոզում Ռազմիկ Փանոսյանը հայոց պատմության մասին և թե ուր կարող է Մատենադարանին բերել նրա հետ «համագործակցության խորացումը»։

Ահա մի քանի դրվագ Փանոսյանի «Հայեր. թագավորներից և հոգևորականներից մինչև վաճառականներ և կոմիսարներ» (The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars) գրքից։

• 1988-1994 թթ. արցախյան ազգային-ազատագրական շարժումը Փանոսյանն անվանում է անջատողական` secessionist movement (էջ 317), ավելացնելով, թե այն՝ «նացիոնալիստական պահանջների կիզակետ դառնալով եկավ ամբողջովին փոխարինելու Սփյուռքի ահաբեկչական շարժմանը» (էջ 311)։ Փաստորեն, սա հե՛նց այն է, ինչ ասում են Բաքվում և Անկարայում՝ արցախյան գոյամարտը ոչ այլ ինչ էր, քան հայերի նացիոնալիստական և ահաբեկչական մի շարժում։

• Փանոսյանը սևացնում է հայ պատմագիտական դպրոցը` համարելով այն նացիոնալիստական: Մասնավորապես, նացիոնալիստ և ռևիզիոնիստ են պիտակվում հայոց բնիկությունը հաստատող հեղինակները (էջ 33-34): Նա շրջանցում է հայերի բնիկ լինելու վերաբերյալ բոլոր պատմական տեղեկություններն ու հետազոտությունները։

• Փանոսյանը «ծայրահեղ նացիոնալիստ» է անվանում և ծաղրում է նժդեհյան գաղափարախոսությանը հարողներին (էջ 389-392)։

• Ցեղասպանությունից մազապուրծ փրկված և օտարության մեջ տառապող հայության լայն խավերին նա պիտակավորում է «ռադիկալ» անվամբ, պատճառաբանելով՝ թե նրանք համակրում էին 1970-1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ին և հայկական մյուս գաղտնի կազմակերպություններին։ Մինչդեռ Փանոսյանը այդ հայ վրիժառուներին՝ բոլորին՝ այլընտրանք չհանդուրժող «տեռորիստ» տերմինով է կոչում, ընդգծելով, թե նրանք «նացիոնալիստական պահանջներ» էին առաջ քաշում (էջ 227, 310-311):

• Փանոսյանը կրկնում է այն սուտ դրույթը, թե հին Հայաստանը եղել է «կախյալ թագավորություն՝ որոշակի ներքին ինքնավարությամբ» (էջ 38): Այսինքն՝ իբր մենք չենք ունեցել հզոր պետություն՝ 120 հազարանոց բանակով, այլ ընդամենը՝ «ներքին ինքնավարություն»:

• Իհարկե՝ Ուրարտուն նա հայկական պետություն չի համարում: Գրում է Հայաստան, փակագծում ավելացնում թուրքական հնարովի տերմինը՝ Անատոլիա (էջ 34): Ավելին, ըստ նրա՝ «հայերի պատմական հայրենիքը գտնվում է Անատոլիայի սրտում», ընդ որում հայերն իրենց հայրենիքում լավագույն դեպքում կազմել են «հարաբերական մեծամասնություն» (էջ 387)։

• Փանոսյանը նսեմացնում է նաև հայ արքայատոհմերին, օրինակ գրում է, թե հայտնի չէ՝ Երվանդունիները հա՞յ են, թե այլազգի, որովհետև «նրանք հավանաբար խառնամուսնությունների մեջ էին մտնում Պարսկաստանի իշխող [ընտանիքների] հետ» (էջ 35): Իսկ ո՞ր երկրի արքայատոհմերում դրանք հնարավոր չէին, հենց այսօր Անգլիայի թագուհու արյան մեջ անգլիականը որքա՞ն է, բայց մի՞թե կարելի է նրան անգլուհի չհամարել: Կամ՝ Փանոսյանը անհիմն թեականությամբ է խոսում Արշակունիների հայախոս լինելու մասին, անհարկիորեն շահարկելով առաջին Արշակունիների պարթևական ծագումը (էջ 38-39): Իսկ «իսկական հայկական առաջին պետության հիմքերը», ըստ նրա՝ դրվել են Արտաշես Ա-ի օրոք միայն (էջ 36):

• Փանոսյանը պաշտպանում ու կրկնում է մեկ այլ կեղծարարի` Ռոբերթ Թոմսոնի ասածները, թե իբր Խորենացին գրել է «VIII դարի կեսերին, այլ ոչ թե V դարում», ինչպես նաև մեջբերում է Պատմահոր հասցեին Թոմսոնի հայհոյանքը. «Մովսեսը մի լկտի և կեղծարար խաբեբա է, իսկ նրա երկը՝ ոչ հավաստի աղբյուր» (էջ 50):

• Ինչ վերաբերում է հայ ազատագրական շարժումներին, ապա ըստ Փանոսյանի, օրինակ, Դավիթ բեկի գլխավորած Սյունյաց ապստամբությունն ազգային-ազատագրական պայքար չէր, այլ այն այդպես են որակում «նացիոնալիստ պատմաբանները», իսկ Վարդանանց պատերազմն էլ իբր միմիայն կրոնական բնույթ ուներ՝ առանց ազատագրական նպատակների:

• Արևմտյան Հայաստանը նկատի ունենալով, նա չակերտների մեջ է դնում՝ «կորուսյալ հողեր» արտահայտությունը, փաստորեն ծաղրելով հայրենիքի նկատմամբ հայոց ունեցած զգացմունքները (էջ 317, 388)։

• Նա Ջավախքը վրացական եզրույթով անվանում է Ջավախեթի` այդ տարածքի նկատմամբ ազգային զգացմունքներն ու քաղաքական մոտեցումները բնութագրելով «նացիոնալիստական»:

• XIX դարի վերջի XX դարի սկզբի հայ ֆիդայիների գործողությունների մասին նա խորշանքով գրում է. «Նրանք աղտոտեցին իրենց ձեռքերը մեծավ մասամբ Օսմանյան և պակաս չափով Ռուսական կայսրություններում» (էջ 226)։

• Առհասարակ, Փանոսյանն իր շարադրանքներում որևէ լուրջ գիտական հիմնավորումներ չի տալիս` փոխարենն անելով անհեթեթ հայտարարություններ, որոնք լուծում են քարոզչական խնդիր՝ նսեմացնել հայերին, նրանց անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը։

• Փանոսյանը որևէ արևմտյան պատմաբանի երբեք նացիոնալիստ կամ, եթե իրերն իրենց անունով կոչենք, իմպերիալիստ, բնականաբար, չի անվանում։

• Պատմության ադրբեջանա-թուրքական կեղծարարության քննադատությունը նրա գրքում նույնպես բացակայում է։ Նրա գլխավոր խնդիրը հայ պատմագիտական դպրոցը վարկաբեկելն է, այն «նացիոնալիստական», այսինքն՝ անհավաստի հռչակելը»:

• Կրկնեմ դեռևս 2011 թ. Փանոսյանի «գլուխգործոցին» տված գնահատականս. «Սա հերթական ծրագրված հարձակումն է հայոց ազգային պատմագրության դեմ: ...Ըստ նրա՝ «Հայաստանի մտավորականների և պատմաբանների մեծամասնությունը» հարում են «նացիոնալիստական գծին» և չեն ընդունում «արևմտյան (քննական) միտքը», որն այս դոգմատիկի համար միակ ճշմարիտն է (էջ 16, ծնթ. 32)։

Եվ ուրեմն ի՞նչ է տալու Մաշտոցյան Մատենադարանին Ռազմիկ Փանոսյանի հետ համագործակցությունն ու համատեղ «առաջադիմական ծրագրերի» իրականացումը։

Թեև ամեն ինչ պարզ է. Հայաստանի Հանրապետության քաղաքական բռնազավթմանը հետևում է նաև հայագիտության դաշտի բռնազավթումը։

Յո՞ երթաս, հայաստանյան հայագիտություն։

Հայաստան Երևան Մատենադարան Ռազմիկ Փանոսյան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին