f

Անկախ

Րաֆֆին հեշտ չի մտել դասագիրք: Նա երկար տասնամյակներ արգելված էր բոլշևիկյան ռեժիմի կողմից, որովհետև քարոզում է ընդվզում ու ազատագրական շարժում


Միևնույն է, մի օր դա իրագործվելու է, ու նորից ուշացած մարգարեություններ ենք անելու: Ավելի լավ է՝ հիմա հուշեմ: Ոչ հեռու ապագայում գրականության ու պատմության նոր դասագրքերը կհագեցվեն ,,երկրի հակառակ կողմը,, աղտեղագրի բազում էջերով: պետրոսի կնիկը ուղղակի պատվեր չի իջեցնի, որպեսզի ավելորդ աղմուկ չլինի:

Առայժմ նա սպասում է, որ դասագիրք մոգոնողներն իրենք գլխի ընկնեն, բայց դե դրանք էլ շատ զգուշավոր են, միշտ ուզում են, որ ուղիղ կերպով պատվերը ձևակերպվի: Ուստի մի օր ինձ նման մեկի միջոցով դա կհուշեն իրենց: Իհարկե, ինքս որպես գրող ու գրականագետ լավ գիտեմ, որ դա ապականված հոգու ցրթվածք է, բայց իմ իմանալը քիչ է: Ես չեմ մոռացել, որ հողատվության արշալույսին դա անհամար տպաքանակով տարածվեց, իսկ շնորհանդեսին մի շարք գրողներ ու գիտական աստիճան ունեցող գրականագետներ (նաև դասագրքաստեղծ) այն հռչակեցին դասական գրականություն: Ու դրանից հետո Հայոց աշխարհում ամեն ինչ ընթացավ ու շարունակում է ընթանալ ճիշտ այնպես, ինչպես ցուցանված է այդ ցրթվածքում:

Իսկ օրերս Րաֆֆին վտարվեց դասագրքերից: Փորձառու գրանտակերները գուցե կչարախնդան, թե ինչու Սերժի ժամանակ ձեզ չէիք ճղում, երբ Պռոշյանն էր վտարվում դասագրքերից: Ասեմ, որ մեզ ճղում էինք: Միայն ինքս Պ.Պռոշյանի տուն թանգարանում կազմակերպած բոլոր միջոցառումները /ԳԱԹ-ի մասնաճյուղերից է/ լուսահոգի Լևոն Անանյանի հետ բացում ու փակում էի հենց այդ աղաղակով՝ օրվա նախարարի ու լրագրողների ներկայությամբ: Բայց Պռոշյանը ոչ մի ռեժիմի ժամանակ արգելված չի եղել, դա դասագիրք կազմողների նախասիրությունն ու քմահաճույքն էր: Րաֆֆին ուրիշ է: Րաֆֆին հեշտ չի մտել դասագիրք: Նա երկար տասնամյակներ արգելված էր բոլշևիկյան ռեժիմի կողմից, որովհետև քարոզում է ընդվզում ու ազատագրական շարժում: Սրանք ևս կատաղած են Րաֆֆու վրա, քանի որ Արցախ հանձնելուց եթե եղել են որոշ դժվարություններ, ապա դրանք հարուցվել են նաև Րաֆֆիով դաստիարակված մարդկանց կողմից: Րաֆֆին պետք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր հանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանա, ինչպես ժամանակին անհետացավ նրա ծավալուն արխիվը՝ Հայաստան ճանապարհվելիս:

Րաֆֆի դասագիրք Կարո Վարդանյան ՖԲ Գրառում ՔՊ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին