f

Անկախ

Ո՞ւր են գնում ռուս-հայկական հարաբերությունները. Միխայիլ Ալեքսանդրով


Վերջին երկու շաբաթներին ռուս-հայկական հարաբերությունները շարունակեցին վատանալ: Հայկական ղեկավարությունը հրաժարվեց ՀԱՊԿ-ի նստաշրջանին մասնակցելուց: Այդպես Երևանը մեկ անգամ ևս հստակ հասկացրեց, որ բավարարված չէ այդ պաշտպանական միության գործունեությունից, քանի որ հրաժարվել է Հայաստանի առջև իր ունեցած պարտավորությունները կատարելուց: Այդուհանդերձ հայկական ղեկավարության ներկայացուցիչները վերջին շրջանում մի քանի անգամ ընդգծել են, որ տվյալ պահին ՀԱՊԿ-ից դուրս գալը դրված չէ օրակարգում: Կրեմլն էլ իր հերթին Պեսկովի շուրթերով շարունակում է պնդել, որ Մոսկվան Երևանին դաշնակից է համարում:

<…>

Ռուսական կողմից Երևանի վերաբերյալ այդ հայտարարությունները, ամենայն արտաքին բարեհաճությամբ հանդերձ, շատ քիչ են համապատասխանում երկկողմ հարաբերությունների իրական վիճակին: Լավրովի՝ Եռակողմ հայտարարության թեմայի եռանդուն շեշտադրումը, որը դե ֆակտո կորցրել է ուժը Ադրբեջանի խախտումների պատճառով, հայկական կողմում ավելի շատ ջղագրգռություն է առաջացնում, քան դրական տրամադրվածություն: Այնպես է ստացվում, որ Մոսկվան կարծես պահանջում է Հայաստանից շարունակել հավատարիմ մնալ իր պարտավորություններին այդ փաստաթղթով, այն դեպքում, երբ Բաքուն խախտել է այն:

Ինչ վերաբերում է Պեսկովի հայտարարություններին դաշնակցության մասին, ապա դրանք, ցավոք, չեն հաստատվում իրական գործերով: Մոսկվան շարունակում է ձայնակցել Բաքվին, փոխանակ օգնի Հայաստանին:

Սրան գումարվեց Վերին Լարսի անցակետի իրավիճակը, որտեղ ռուսական մաքսավորները սկսեցին հետ տալ հայկական բեռնատարները՝ արագ փչացող գյուղատնտեսական ապրանքներով: Որպես հիմնավորում բերվում է «մթերային ապրանքների անհամապատասխանությունը ֆիտոսանիտարական նորմերին»:

<…>

Ինչպես երևում է, ՌԴ-ի իշխանությունները ամենաանպատեհ պահն են ընտրել Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար: Չէ՞ որ շուտով պետք է տեղի ունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, որտեղ նախագահության իրավունքն անցնելու է Երևանին: Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը հատուկ փորձում է սադրել Երևանին, որպեսզի խափանի նրա մասնակցությունը գագաթնաժողովին: Մինչդեռ հայկական կողմը բավական շոշափելի շահույթներ է ստանում ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունից (ի տարբերություն, ի դեպ, ՀԱՊԿ-ի) և այդ կազմակերպությունում մասնակցությունը շարունակելու ցանկության առումով կասկածների առիթ չի տվել:

<…>

Ստացվում է, որ ինչ-որ մեկը ՌԴ-ում իր գործողություններով ձգտում է դուրս հրել Հայաստանին ոչ միայն ՀԱՊԿ-ից, այլև ԵԱՏՄ-ից: Այն որ, դրան մասնակից է ադրբեջանական լոբբին ՌԴ-ում, կասկած չի հարուցում:

Բայց դա ռուսական իշխանության ինչի՞ն է պետք: Ինչո՞ւ շարունակել ռուս-հայկական հարաբերությունների փլուզումը: Գուցե դա տեղի է ունենում այն պատճառով, որ ռուսական էլիտայում ադրբեջանական շրջանակների «ողորմածությամբ» մի հաստատուն թեզ է ամրապնդվել, թե «Հայաստանը ճար չունի» («Армения никуда не денется»):  Իսկ այդ թեզը նետել են հենց նրանք, ովքեր ձգտում են փչացնել ռուս-հայկական հարաբերությունները: Իբր Ռուսաստանը կարիք չունի հետաքրքրվելու Հայաստանի դիրքորոշմամբ՝ զարգացնելով հարաբերությունները Ադրբեջանի հետ, քանի որ Հայաստանն ամեն ինչ էլ կհանդուրժի, ճար չունի: Եվ այդ գաղափարիկը ներդրվել է ոչ միայն ադրբեջանցիների, այլև արևմտականների կողմից, որոնք խորապես շահագրգռված են Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների խզումով, որպեսզի մեր երկիրը դուրս մղեն Անդրկովկասից:

Եվ պետք է ասել, որ այդ խաբեությունն իր գործն արեց: Դա հիմա չի սկսվել և նույնիսկ Փաշինյանի իշխանության գալով չի սկսվել, այլ այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկսեց զինել Ադրբեջանին ամենաժամանակակից զենքով՝ հաշվի չնստելով Երևանի կարծիքի հետ: Հայաստանի իշխանությունների և հասարակության վրդովմունքն անտեսվեց: Մոսկվայում հայտարարեցին, որ առևտուրը Ադրբեջանի հետ «կոմերցիոն բնույթ» ունի:

Կուզենայի տեսնել Մոսկվայի արձագանքը, եթե Երևանը սկսեր այժմ զենք մատակարարել Ուկրաինային՝ պատճառաբանելով, որ դա առևտրային մատակարարում է:  Մինչդեռ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին ընթանում էր այն պայմաններում, երբ Բաքվի և Երևանի միջև բնավ խաղաղություն չկար: Պատերազմը կարող էր վերականգնվել ամեն պահի: Եվ այդպես էլ, ըստ էության, տեղի ունեցավ 2016-ին, այնուհետև՝ 2020-ին:   

Հենց այդ ժամանակաշրջանում ՌԴ ԱԳՆ-ում ձևավորվեց  Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ «հավասար հեռավորության» հայեցակարգը: Եվ դա այն պարագայում, երբ Հայաստանը հանդիսանում էր Ռուսաստանի դաշնակիցը, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Եվ այս առումով հարկ է նշել, որ  ռուս-հայկական «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրում» Ադրբեջանին վերաբերող որևէ վերապահում չկա: Նրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լիներ այնպիսին, որպիսին մնացած բոլոր պետությունների կամ ոչ պետական դերակատարների նկատմամբ: Այսինքն՝ ռուսական կողմը դեռ այն ժամանակ է խախտել դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ և շարունակել է խախտել ընդհուպ առ այսօր:

Խոսքը, մասնավորապես, պայմանագրի 7-րդ հոդվածի մասին է, որում ասվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնպահ մնալ որևէ գործողության կամ միջոցառման, ինչպես նաև միություններին և դաշինքներին մասնակցելուց, որոնք ուղղված են մյուս Բարձր պայմանավորվող կողմի ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության դեմ, և թույլ չտալ, որ իրենց տարածքները օգտագործվեն ագրեսիայի կամ այլ բռնի գործողությունների համար` ընդդեմ մյուս Բարձր պայմանավորվող կողմի» (ընդգծումը մերն է):

Կարևոր է այն, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այդ պայմանագիրը ստորագրել է այն ժամանակ, երբ մեր երկիրը բարդ ռազմա-քաղաքական իրավիճակում էր: Իրադարձությունները Չեչնիայում տեղի էին ունենում ոչ մեր օգտին, միջազգային ահաբեկչությունը մոլեգնում էր ողջ Հյուսիսային Կովկասում, իսկ Վրաստանը և Ադրբեջանը պաշտպանում էին այդ ահաբեկիչներին: Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը վտանգի տակ էր:

Եվ այդ դժվարին իրավիճակում Հայաստանը դրսևորեց իրեն որպես ճշմարիտ բարեկամ և դաշնակից՝ ստորագրելով մեզ հետ համապատասխան պայմանագիր և տեղակայելով իր տարածքում ռուսական ռազմաբազա: Իսկ այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես  ռուսաստանյան ղեկավարությունը հատուցեց Հայաստանին, երբ նա հայտնվեց բարդ դրության մեջ ադրբեջանական ագրեսիային դեմ հանդիման:

Դա չէր կարող չհարուցել հայ հասարակության բացասական արձագանքը: Եվ եթե Կրեմլում որևէ մեկը հույս ուներ, որ այդպիսով հնարավոր կլինի տապալել Փաշինյանին և փոխարինել նրան ռուսամետ առաջնորդով, ապա դա ակնհայտորեն նրա խելացիության մասին չէր վկայում: Ստացվեց ճիշտ և ճիշտ հակառակը: Փաշինյանի դիրքը Հայաստանի ներսում միայն և միայն ամրապնդվեց: Մարդիկ սկսեցին խոսել, որ նա ճիշտ էր, երբ կասկածի տակ էր դնում միակողմանի ռուսական կողմնորոշումը: Հետևանքն այն եղավ, որ ռուս-հայկական ռազմա-քաղաքական դաշինքը խզման եզրին է, իսկ Հայաստանի հեռանալը ՀԱՊԿ-ից, որտեղ գերակշռում են ադրբեջանամետ տրամադրությունները, սոսկ ժամանակի հարց է:

Բայց իսկապես, չէ՞ որ ՀԱՊԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Մինչդեռ առաջինը, որ պետք է հաստատեր ՀԱՊԿ-ն,  դա էր, երբ 2022 թ. Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ի օգնությանը: Դրա փոխարեն Երևանին պատասխան տրվեց, որ «մենք չգիտենք, թե որտեղ է անցնում հայ-ադրբեջանական սահմանը»: Թե դուք նախ Ադրբեջանի հետ պայմանավորվեք սահմանագծման հարցում, հետո նոր կարձագանքենք: Շատ հետաքրքիր է ստացվում: Եթե Բաքուն հանկարծ զորք մտցնի Զանգեզուր և ասի, որ դա իր տարածքն է, ապա ՀԱՊԿ-ն դրա վրա ա՞չք է փակելու: Եվ թող որևէ մեկն ինձ բացատրի, թե Հայաստանն ինչո՛ւ պիտի անդամակցի նման «պաշտպանական միությանը»:

Հիմա այդ նույն խելոքները, որոնք այս բոլոր տարիներին փլուզում էին ռուս-հայկական պաշտպանական դաշինքը, սկսում են տնտեսական ճնշման տակտիկան: Եվ ինչի՞ են ուզում դրանով հասնել: ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում լիակատար իմպոտենցիա դրսևորելուց հետո  ԵԱՏՄ-ն միակ կազմակերպությունն է մնում, մասնակցությունը որին Հայաստանին շոշափելի օգուտներ է բերում: Եթե Կրեմլն իր անփույթ գործողություններով զրկի Հայաստանին այդ օգուտներից, ապա Երևանին այլևս ոչինչ չի կաշկանդի Արևմուտքի վերակողմնորոշման հարցում:

Եվ ահա պարզվեց, որ այն թեզը, թե Հայաստանը «ճար չունի» (никуда не денется), շատ հեռու է իրականությունից: Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն արդեն քայլեր է ձեռնարկում՝ քաղաքական ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, ստիպելով նրան հրաժարվել Հայաստանի դեմ հետագա ագրեսիայից: Ֆրանսիան և Հնդկաստանը Հայաստանին զենք և ռազմական տեխնիկա են մատակարարում: Իրանը հստակ հայտարարել է, որ թույլ չի տա Ադրբեջանին գրավել զանգեզուրյան միջանցքը: Այսինքն՝ այդ երկրներն արդեն Հայաստանի անվտանգության համար անում են ավելին, քան այժմ անում է Ռուսաստանի Դաշնությունը: Կարելի է ենթադրել, որ նման աշխարհաքաղաքական դասավորության պարագայում Հայաստանը կդիմանա, մինչև որ կհասցնի մեծացնել իր ռազմական ներուժը և կկարողանա երաշխավորել իր սահմանների անվտանգությունը սեփական ուժերով:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ տնտեսական կապերին, ապա դրանց վայրկենական խզումը, իհարկե, բացասական կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, բայց նա կդիմանա այդ հարվածին: Ինչպես ցույց տվեց Վրաստանի փորձը, այդ խզումը մահացու չէ, թեպետև մի որոշ ժամանակահատվածում տնտեսությունն անկում է ապրում: Հայաստանը միանգամայն ինքնաբավ է էլեկտրաէներգիայի արտադրությունում: Նավթն ու գազը հայկական շուկայում լիովին կարող է ապահովել Իրանը: Հայաստանը բավարար մթերքներ է արտադրում սեփական սպառման համար: Այո, հայերի համար դժվար կլինի, բայց նրանք կդիմանան: Իսկ հայկական կոնյակն էլ մենք Ռուսաստանում կգնենք նույնիսկ զուգահեռ ներկրումով:

Ուստի Երևանի վրա ճնշում գործադրելու փոխարեն Կրեմլը պետք է ցույց տա, որ Ռուսաստանը Հայաստանի բարեկամն ու դաշնակիցն է ոչ թե խոսքով, այլ գործով: Ռուսաստանի իշխանությունները պետք է նախ և առաջ դադարեցնեն հայկական բեռների արգելակումը Վերին Լարսում: Ռուսաստանը պետք է հրապարակայնորեն հաստատի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ըստ Հայկական ԽՍՀ-ի սահմանների, և ավելին, ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա հայտարարի, թե ինչպես է անցնում այդ սահմանը: Եվ չսպասի, թե երբ դրան կհամաձայնի Ադրբեջանը: Վերջ ի վերջո, Մոսկվան այդ հարցում սեփական կարծիք ունենալու իրավունք ունի: Դրանից հետո ռուսական կողմը պետք է հստակ գնահատական տա Ադրբեջանի կողմից Հայաստանի 150 քկմ տարածքի օկուպացմանը և պահանջի այնտեղից ադրբեջանական զորքերի դուրսբերումը:

Բացի այդ, Կրեմլը պետք է հրապարակայնորեն դատապարտի էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում և պահանջի Ադրբեջանից դուրս բերել իր զորքերն այդ տարածքից, որպեսզի ապահովվի Ղարաբաղի հայերի անարգել և անվտանգ վերադարձն իրենց տներ:

Դա, ի դեպ, կհամապատասխաներ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որի կատարումը Մոսկվան մշտապես պահանջում է Երևանից: Այդ քայլերը լավ հիմք կդառնային ռուս-հայկական հարաբերությունների հետագա դեգրադացիայի դադարեցման համար և, հավանաբար, ապագայում դրանք իրական դաշնակցության վերադարձնելու համար:

Միխայիլ Ալեքսանդրով

Ռազմա-քաղաքական հարցերի փորձագետ, քաղաքագիտության դոկոտոր

Աղբյուրը

Տարածաշրջան Հայաստան Ռուսաստան Ադրբեջան ՀԱՊԿ ԵԱՏՄ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին