«Հայաքվե» հասարակական-քաղաքական նախաձեռնության մշակած օրինագծի դիտարկումը եւ քննարկումը դեկտեմբերի 4-ին հետաձգվել են երկու ամսով։ Քննարկումը հետաձգելու մասին առաջարկը խորհրդարանական հանձնաժողովի նիստում հնչեցրել է հիմնական զեկուցող, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։