Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը 30 հազար ռուբլով տուգանել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովին, որը Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա գործակալ է ճանաչվել: Շախմատիստին տուգանել են օտարերկրյա գործակալների մասին օրենքը խախտելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով:
«Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանը Կասպարով Գ.Կ.-ին նշանալե է 30 հազար ռուբլու չափով տուգանք՝ Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 19.34-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման համար»,- ասվում է վճռում։
Նոյեմբերին նմանատիպ հոդվածով Կասպարովն արդեն տուգանվել էր 40 հազար ռուբլով։
Մայիսին ՌԴ արդարադատության նախարարությունը Կասպարովին ներառել էր օտարերկրյա գործակալի գործառույթներ կատարող անձանց ռեգիստրում։
Մոսկվայում դատարանը 30,000 ռուբլով տուգանել է Գարրի Կասպարովին
Կարդացեք նաև
- Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
- Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
- ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.