Իշխանության մեջ ամենավարկաբեկված գործիչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Դա է փաստում «Փաստինֆո»-ի յութուբյան հարթակում կատարված սոցհարցումը։
Մասնավորապես, խնդրել էինք մեր ունկնդիրներին հայտնել, թե ով է իրենց կարծիքով ամենավարկաբեկված գործիչ ներկայիս իշխանության մեջ։ Հարցմանը մեկ օրում մասնակցել է 6100 մարդ, որի 43 տոկոսի կարծիքով ամենավարկաբեկվածը Նիկոլ Փաշինյանն է։ Բացասական վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Տիգրան Ավինյանն է՝ 15 տոկոսով, իսկ եռյակը եզրափակում է Ալեն Սիմոնյանը 7 տոկոսով։
Նշենք, որ միայն մեկ տոկոսն է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին համարել վարկաբեկված։