Դեկտեմբերի 1-ին, մեր հայրենակից, ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ պարգևատրվել է նոր ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ իր բարեգործական գործողությունների համար Ֆրանսիական հեղինակավոր հաստատության " LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC" կողմից որը հիմնադրվել է 7 դար առաջ 1946 թվականին։
Այն պարգևատրում է հանրային եզակի մարդկանց և անհատականություններին համաշխարհային մասշտաբով: Նրանց թվում են այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը և այլն...
Պարգևատրման արարողությունը եզրափակվել Է Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԻ կատարած հաղթական ՄԱՐՍԵԼԵԶՈՎ։
Youtube - https://youtu.be/gUfKENYRCC0?si=W6VC3EhDhNlo8xg4
Սա Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆին շնորհված երկրորդ ոսկե մեդալն է իր բարեգործական մենահամերգների համար , առաջինը նրան շնորհվել է 2021 թվականին Ֆրանսիայի Սենատում «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։
Նա նաև 2011 թվականին Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային համայնքի կողմից նապոլեոնյան հիշողության զինվորական շքանշանի ասպետ է ճանաչվել և հեղինակավոր Journal LUXURY ամսագրի կողմից դասվել է աշխարհի 57 հայտնի հայերի շարքում՝ Շառլ ԱԶՆԱՎՈՒՐԻ, Անրի Վեռնոյի, Միշել ԼԵԳՐԱՆԻ կողքին:
Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ որին միջազգային մամուլը մկրտել Է «Ոսկե ձայն», «Օրհնյալ ձայն» հայտնի է նաև իր բազմաթիվ բարեգործական համերգներով, որոնցից ամենաուշագրավներն են Հայաստանի ազգային օպերայում Վլադիմիր ՍՊԻՎԱԿՈՎ հիմնադրամի օգտին տրված մենահամերգը, Փարիզի ԼԱ ՏՐԻՆԻՏԵ եկեղեցում՝ ի շահ Աբբե Պիեռ հիմնադրամի, AVE MARIA մենահամերգ ԼԱ ՄԱԴԵԼԵՆ հայտնի եկեղեցում Ֆրանսիայի ամենամեծ «Secours Catholique» հիմնադրամի օգտին ։
Իր շնորհակալական խոսքի ընթացքում այս նոր պատվավոր պարգևի համար Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ անվանակոչվածների և հյուրերի ուշադրությունը հրավիրել է հայրենիքի՝ Հայաստանի ներկա իրականության վրա և ցանկություն հայտնելով բարեգործական համերգով ելույթ ունենալ Երևանում և շրջանակներում Արցախի տեղահանված բնակչության օգտին: Այս նույն ցանկությունը Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ հայտնել է հայկական բոլոր հեռուստատեսային եթերներեւմ 2023-ի հուլիս ամսին հայրենիքում գտնվելու ժամանակ։
Ռուբէն ԷԼԲԱԿԵԱՆը բազմիցս հրաւիրւել է ՄԱՐՍԵԼԵԶԻ եւ Հայաստանի օրհներգը կատարելու Փարիզի Հաղթական կամարի ներքո. Նրա ԿՈՄԻՏԱՍ ալբոմը 3 ամիս անընդմեջ արժանացել է հանրահայտ LA FNAC ֊ի "Coup de Cœur" մրցանակին։ Նրա « ՆԵԱՊՈԼԻՏԱՆԱԿԱՆ ԵՐԳԵՐ» ի ձայնասկավառակը շնորհավորվել է Ֆրանսիայի 2 մշակույթի նախարարների կողմից՝
«Ի՜նչ ձայն և ինչպիսի բարձր տեմբր՝ լի արևով. Այս նեապոլիտանական երգերը Ռուբեն Էլբակյանի հետ ձեռք են բերում բացառիկ հմայք : Երջանկության մաքուր պահ» Ռոզելին ԲԱՇԵԼՈ, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար 2022
«Մեծագույն ձայն։ Հիացմունքով և խրախուսանքներով »: Jack Lang, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար 1993
Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ 20 տարի շարունակ իր սաներին է փոխանցում իր երգարվեստը հայտնի Neuilly-sur-Seine փարիզյան արվարձանի կոնսերվատորիայում հետեւյալ կարգախոսով " Նոտաները արտաբերելը մեկ բան է , երգելը մեկ այլ բան »։
Հուսով ենք, որ շուտով մեր հայրենակցին կտեսնենք հայրենիքում բարեգործական համերգով :