Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հինգշաբթի օրը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ԵՄ գագաթնաժողովից առաջ, հայտնել է նրա խոսնակը, փոխանցում է Reuters-ը։
Երկուշաբթի Օրբանը պահանջել է, որպեսզի առաջնորդների գագաթնաժողովում որոշումներ չընդունվեն՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների համար Ուկրաինային «կանաչ լույս» տրամադրելու վերաբերյալ և բյուջեի պլանի ընդունման վերաբերյալ, որը ներառում է 50 միլիարդ եվրո Կիևի տնտեսական աջակցության համար։
Անդամակցության բանակցությունների վերաբերյալ ցանկացած որոշում պահանջում է ԵՄ առաջնորդների միաձայն աջակցությունը։