«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսին սպառնում է 12 տարվա ազատազրկում, հաղորդում է UOL-ը։
Բռնաբարության մեջ մեղադրվող Ալվեսի համար դատախազությունը պահանջել էր 9 տարվա ազատազրկում, սակայն տուժած կնոջ փաստաբանը դատավորից կխնդրի 12 տարվա ազատազրկում՝ Իսպանիայում բռնաբարության համար առավելագույն պատժաչափ։
Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ Ալվեսը 150 հազար եվրո փոխհատուցում է վճարել եւ համաձայնել է համագործակցել մեղադրող կողմի հետ՝ հույս ունենալով 6 տարվա ազատազրկման։
Դանի Ալվեսը Բարսելոնայի բանտում է այս տարվա հունվարից։