f

Անկախ

Կորոնավիրուսային հեղափոխությունն արեց մարդու տղեն


Կորոնավիրուսային հեղափոխությունն արեց մարդու տղեն։ Ոնց հասկանում եմ՝ երկրորդ դեպքն է, որ երկրի ղեկավարը կորոնավիրուսով վարակվելու մասին է հայտարարում։ Սա ընդամենը հնարավոր տարբերակներից մեկն է, որը բնավ Նիկոլի ու իր թիմի օգտին չի խոսում, որովհետև հերթական ու թերևս՝ ամենամեծ առհավատչյան է նրա, թե ինչ էպիկական ձևով են տապալել կորոնավիրուսի դեմ պայքարը։

Մյուս հավանական տարբերակն այն է, որ Նիկոլը հերթական անգամ ստում է ու փոքրոգիություն է անում։ Թույլ տվեք ողջամիտ կասկածս հայտնել, որ նա և իր ընտանիքը կորոնավիրուսով են վարակվել։ Ու այսեղ հարցն այն չէ, որ այն թեսթավորումը, որը ՀՀ-ում է արվում, բավականին թերի է ու քիչ, թե շատ արժանահավատ արդյունք ունենալու համար պետք է առնվազն 3 անգամ թեստավորվել։

Խնդիրն այն է, որ Նիկոլի վարկանիշն անկում է նույն արագությամբ, ինչ արագությամբ ՀՀ-ում տարածվում է կորոնավիրուսը և Նիկոլից լավ դա ոչ ոք չգիտի։ Սովորաբար, ապիկար ու հակապետական ղեկավարները նման իրավիճակում տարբեր էքսցեսսներ են բեմադրում. Շեվարնաձեն իր վրա մահափորձեր էր անում, Ելցինը կամուրջից էր ընկնում, մեր Նիկոլն էլ երևի ուզում է այս կերպ խղճահարություն առաջացնել։

Այնպես որ, այն, որ Նիկոլը պնդում է, թե կորոնավիրուսով է վարակվել, ոչ այլ ինչ է, քան խղճահարություն և կարեկցանք առաջացնելու փորձ։ Մյուս պնդումը, որ կարելի է անել, դա այն է, որ սա հեռացող ղեկավարի քայլ է, որը մի կողմից միտված է ինչ-ինչ անվտանգության երաշխիքներ մուրալուն, իսկ մյուս կողմից՝ ֆեյսսեյվինգի խղճուկ փորձ է իշխանությունը հանձնելու նախաշեմին։

Հ.Գ. Ֆիքսեցիք, չէ՞, որ էլի ինքը չի պատասխանատու, այլ այդ նենգ մատուցողը, որ ջրի բաժակները առանց ձեռնոցների էր դնում։ Էհ բա ում է պետք ձեր պես իշխանություն, որը մարդկանց աջուձախ տուգանում է, բայց անգամ սեփական անվտանգությունը հավուր պատշաճի պահել չի կարում։

Հ.Գ.Գ. Սա նաև կարելի է դիտարկել որպես փորձ՝ զենքի ապօրինի առևտուրով զբաղվելու թեման ջրելու կոնտեքստում։ 24 ժամն անցել է Միքայել Մինասյանի հայտարարության, ուստի քննարկումների նոր ցիկլ իրեն ձեռնատու ուղղությամբ տանելու համար հեքիաթ է մոգոնում իր ու ընտանիքի վարակվելու մասին։

ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան նոր կորոնավիրուս Կոնստանտին Տեր Նակալյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին