Զեկույցում նշվում է, որ ՔՊ կուսակցությունը որոշել է այդ պաշտոնում չընտրել առաջադրված թեկնածուներից Հայկուհի Հարությունյանին, որը մինչ այդ զբաղեցրել է հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովի նախագահին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ մեջբերելով Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարածած հայտարարությունից մի հատված։
Թագուհի Թովմասյանը հայնեց, որ զեկույցում նաև ասվում է, որ ՔՊ-ն Հարությունյանին հրավիրելով կուսակցության փակ նիստին, իշխող խմբակցության մի քանի անդամների միջոցով նախագահին հիշեցրել են իրենց, իրենց ընտանիքների անդամների և ընկերների առնչությամբ կայացրած որոշումները՝ հայտնելով իրենց դժգոհությունները։
Թովմասյանը Հարությունյանից հետաքրքրվեց` արյդո՞ք ՔՊ-ն ճնշել է իրեն, ինչ է տեղի ունեցել փակ նիստի ժամանակ. «Ես նկատում եմ որոշակի ագրեսիվություն ձեր նկատմամբ, ինչ-որ կապ կա նիստի պրոցեսի, մինչ նիստի ժամանակ տեղի ունեցած ինչ-որ գործընթացների եւ հետո կհետեւենք նաև քվեարկությանը»,-ասաց Թովմասյանը:
Ի պատասխան Հայկուհի Հարությունյանն ասաց. «Ես ապաքաղաքական անձ եմ՝ բոլոր առումներով և քաղաքական ասոցացումների և այս կամ այն տեսանկյունից առավելություն, կամ մոտեցումներ երբևէ իմ գործունեության մեջ չեմ կիրառել»:
Թագուհի Թովմասյանն էլ ասաց, որ պատասխանից չհասկացվեց, թե ՔՊ-ի փակ նիստում ինչ է տեղի ունեցել:
Հիշեցնենք` ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հայտարարել է, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա: