f

Անկախ

Ռուբեն Մելիքյան. Այս դատավարությունն այն մասին է, որ Նարեկ Մալյանի խոսքի ազատությունը ոչ իրավաչափ ձևով սահմանփակված է


Հասարակական գործիչ  Նարեկ Մալյանի գործով դատական նիստում  հանրային մեղադրողն ընթերցեց մեղադրական եզրակացությունը.

<Նարեկ Բորիսի Մալյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց, հավաքված ակցիայի մասնակիցներին ու ֆեյսբուքյան տիրույթում նրա ուղիղ միացմանը հետևող օգտատերերին հրապարակայնորեն ցուցադրվող տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, այն է՝ «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում իր անվամբ գրանցված էջից ուղիղ միացմամբ տեսաուղերձով հրապարակային կոչ է արել անձանց որոշակի խմբի՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելությանն ու անհանդուրժողականությանն ուղղված հրապարակային խոսք, այն է. «հիմա գործողությունների ժամանակն ա, բոլորով, ով ուզում ա գործողության, թող հելնի գա, էս գործողություններին ներկա լինի: էս դավաճանները նորից մարտի մեկ էին ուզում սկսեին ստեղ, կրակեցին, եսիմ ինչեր արեցին, իմ ինֆորմացիայով դավաճան Նիկոլն ա հրամանը տվել մարդկանց վրա կրակելու, բայց ինչպես տեսնում եք ոչ մեկի տանձին չի, կանայք կան ստեղ, լիքը մարդ կա, ոչ մեկի պետքը չի նույնիսկ, բոլորը գոռում են՝ Նիկոլ դավաճան, ու ես ուղղում եմ բոլոր ՔՊ-ականներին խոսքս, որ դուք պտի ընտրեք՝ դուք էս բոզի տղու հետ էք և դուք էլ եք բոզի տղա, (այնուհետև տեսախցիկը պահելով՝ ակցիայի մասնակիցների ուղղությամբ) այ էս ժողովուրդը հատ-հատ գալու ա ձեր տուն՝ կոֆե խմելու ձեր մամաների հետ, այ սենց, այ էս ժողովուրդը գալու ա բոլոր ՔՊ-ականների տուն՝ կոֆե խմելու ՔՊ-ականների մայրիկների հետ, անպայման կզբաղվեմ, որ բոլորի տվյալները, որտեղ են մնում, ով ա իրանց մաման, ով ա իրանց քուրը, ախպերը, բան, սաղ պետք ա հրապարակվի, այ էս մարդիկ պտի գան էդ մարդկանց տնեցիքի հետ կոֆե խմելու, անպայման, ու ես էլ, անկեղծ ասած, մեծ սիրով կառաջնորդեմ էդ մարդկանց: Հիմա էս պահի դրությամբ ոստիկանությունը կանտռոլը կորցրել ա, ոստիկանությունը որևէ իրավիճակի կանտռոլ չի կարողանում իրականացնի, սա ձեզ ասում եմ՝ որպես ոստիկանության շատ երկար տարիների աշխատող, բացարձակ որևէ կանտռոլ չունի։ Բերեցին զվուկը, հես ա, այստեղ հեսա տեղադրում են արդեն ձայնային բանը, հուսով եմ զավզակներ չեն խոսալու, և անձամբ ես կփորձեմ, եթե ինչ-որ մի զավզակ մոտեցավ և էշ-էշ խոսաց, շպրտեմ ըտե հարթակից ներքև, որտև գործողությունների ժամանակն ա: Ոստիկաններին կոչ եմ անում ժողովրդի դեմ դուրս չգալ, որովհետև արդեն անիմաստ ա, դավաճանները այլևս չունեն կանտռոլ ոչ մի բանի վրա, սրանց վերջն արդեն երևում ա, իրանք էլ չեն կարա երկար ժամանակ պախկվեն ոստիկանների հետևում, որովհետև ոստիկաններն էլ են մարդ, տեսնում են, չեն ուզում, որ մարդիկ իրանց հանկարծակի ինչ-որ մի պահ դավաճան ասեն, թուրք ասեն, Ալիևի ծառա ասեն: Դուք գիտեք, որ Նիկոլը գնաց Պրագա, Պրագայում հրաժարվեց Ադրբեջանից, իրա իշխանությունը, իրա ոռը պահելու համար, իրա էլիտար ընտանիքը էլիտար կայֆերի մեջ պահելու համար, գնաց Պրագայում հրաժարվեց Ադրբեջանից, բանը՝ Արցախից, ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ինչից հետո Ալիևը հնարավորություն ստացավ արգելափակելու Լաչինի միջանցքը, տեղյակ էք էդ պատմությունից, արդեն քանի ամիս, դեկտեմբերից մինչև հիմա, համարյա արդեն մի տարի, նու 10 ամիս արգելափակված ա, էսօր էլ Ալիևը՝ Նիկոլի զույգ ախպերը, էլի Նիկոլի պասից սկսեց ռազմական գործողություն: Իջեք ստեղ, բոլորը թքած ունեն Նիկոլի ռումբերի վրա, Նիկոլի կրակոցների վրա։ Ընդհանրապես ես ոստիկանությունից իմ ներքին ինֆորմացիան եմ ստանում, որ ոստիկաններն էլ են շատ ընենց անհավես՝ Նիկոլի պահով, ու սենց ասեմ, մի հատ լավ շարժենք, սաղ նորմալ, ճիշտ կգա, կընկնի իրա տեղը: Բոլոր էն ՔՊ-ականները, ովքեր որ չեն ուզում Նիկոլի հետ էս դավաճանությունը կիսեն և իրանց անունները մաքրեն, կարծում եմ, դեռ հնարավորություն ունեն դա անելու, մնացածը՝ ովքեր համարում են, որ իրանց մամաները բոզեր են, թող համարեն, մենք էլ կհամարենք, խնդիր չկա, իրանց ըտենց էլ կասենք, կասենք՝ բոզի տղերք, ոբշեմ սաղին ըտենց ինչ-որ կհալածենք»։

Հանրային մեղադրողը հիշեցրեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իր խոսքում Նարեկ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց՝ այս գործն այն մասին չէ, որ Նարեկ Մալյանը մեղադրվում է քրեական օրենսգրքով նախատեսված ինչ-որ արարք կատարելու համար։

«Այս գործն այն մասին է, որ Նարեկ Մալյանը, հանդիսանալով իշխող քաղաքական ուժի ընդդիմախոս, հանդես է եկել կոշտ քննադատական խոսքով, այո, կոշտ խոսքով։ Այն վերագրվել է Քրեական օրենսգրքի՝ շատ ընդհանուր ձևակերպումներով սահմանված հոդվածին, և այդ դրույթի հիման վրա Նարեկ Մալյանն արդեն երկար ժամանակ անազատության մեջ է, մեր պատկերացմամբ, ապօրինի անազատության մեջ է։ Մեր պատկերացմամբ, այս դատավարությունը գոյության իրավունք չէր ունենա, եթե Հայաստանի Հանրապետությունում ապահովված լիներ իրավունքի գերակայությունը։ Այս դատավարությունը խոսքի ազատության մասին է, այլ ոչ թե քրեական դատավարության մասին»,-հայտարարեց Մելիքյանը։

Նրա խոսքով, Մալյանի խոսքը եղել է կոշտ։

«Սեպտեմբերի 19-ին արտահայտված խոսքը Հայաստանի իշխանությանն ուղղված քաղաքական պահանջ է, որը պետք է պաշտպանված լինի։ Այս դատավարությունն այն մասին է, որ Նարեկ Մալյանի խոսքի ազատությունը ոչ իրավաչափ ձևով սահմանփակված է»,-ասաց Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյան Նարեկ Մալյան Դատական նիստ խմբագրի ընտրանի Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին