f

Անկախ

ՍՊԱՌՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ


Նորանկախ Հայաստանում, միշտ փորձել եմ ձեռնպահ մնալ ընդդիմությանը քննադատելուց։ Երբեմն, երբ չեմ դիմացել, մեղմ եմ քննադատել։ Երկար ժամանակ, ինձ զսպում էի, որ սուր չքննադատեմ այսօրվա ԱԺ ընդդիմությանը նույնպես։ Բայց այլևս դիմանալու չի։ Քիչ առաջ նայեցի, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։ Ընդդիմադիր պատգամավորներն իրենց կարծիքով սուր-սուր հարցեր են ուղղում, վարչապետ կոչեցյալին, հիշեցնում նրան իր նախկին խոսքերը։ Այդ ամենով, ընդդիմադիրները ոչ թե նեղն են գցում վարչապետ կոչեցյալին, այլ հակառակը՝ հնարավորություն են տալիս նրան, հերթական ստերն ու կեղծիքները տարածելու։

Տպավորություն է ստեղծվում, որ դուք, որպես լրագրողներ, մասնակցում եք հերթական մամլո ասուսլիսին։Ձեր հարցերից,նա միայն հաճույք է զգում, որ հնարավորություն եք ընձեռում նրան, իր հերթական խոնարհումն անել մեր թշնամիներին։

Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նույն դահլիճում ներկա լինել Արցախն ուրացած, այն Ադրբեջանին նվիրած, հայաթափած դավաճանների ու նրանց տիրակալի հետ միասին,նրանց հետ երկխոսել, հարցեր տալ,գործուղումներ մեկնել, հրապարակային դուք-ով դիմել։ Արդեն մարդ սկսում է համոզվել, որ դուք բոլոր ընդդիմադիրներդ նույնպես համակերպվել եք մեր բոլոր եղած և սպասվելիք կորուստների հետ։ Այլ բացատրություն , ինքս չեմ գտնում։

Միայն թե չասեք․ «Բա ի՞նչ անենք»։ Ավելի ազնիվ կլինի վայր դնել մանդատները և հեռանալ քաղաքականությունից, քան տպավորություն ստեղծել, իբր արմատական ընդդիմության դերակատարության։ Իսկապես, դուք կատարում եք ձեզ հատկացված դերակատարումը, ուրիշ ոչինչ։Ի դեպ, կարծես թե նույն համակերպվածի դերում են նաև արտախորհրդարանային ընդդիմադիր գործիչները։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում ընդդիմադիր կուսակցություններ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին