f

Անկախ

Հայկուհի Հարությունյանը ՔՊ-ականներին հիշեցրեց վերջիններիս կոռուպցիոն դրսևորումները (տեսանյութ)


ԿԿՀ նախկին նախագահ, այժմ՝ ԿԿՀ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանն ԱԺ-ում մեկ առ մեկ արձագանքեց «ագրեսիվ» տրամադրված «ՔՊ»-ական պատգամավորների բոլոր հայտարարություններին՝ ի ցույց դնելով նաև ՔՊ-ականների կոռուպցիոն դրսևորումների մասին փաստերը։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ բավականին լարված են ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի և իշխող ուժի հարաբերությունները, որը տեսանելի էր գրեթե բոլոր հրապարակային քննարկումներում։ Պատճառներից մեկը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ական 25 պատգամավորների նկատմամբ ԿԿՀ-ի կողմից հարուցված վարույթներն են։ Բացի այդ, բազմիցս ԿԿՀ-ն բարեվարքության բացասական եզրակացություններ է ներկայացրել՝ արձանագրելով, որ տարբեր պաշտոններում թեկնածուների, այդ թվում՝ ԲԴԽ, անդամների, ՍԴ անդամների, գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի, Գագիկ Ջհանգիրյանի և մի շարք այլ գործիչների առնչությամբ, որոնք իշխանությունները հաշվի չեն առել և տվյալ անձանց նշանակել են պաշտոններում։ Ավելին, Հայկուհի Հարությունյանը բարձրաձայնել էր իշխանությունների կողմից ճնշումների մասին՝ հայտնելով, որ ԱԱԾ-ից զանգ է ստացել։

Այժմ ԱԺ-ում քննարկվում է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը՝ ԿԿՀ անդամի պաշտոնում։ Հարությունյանն ինքաառաջադրվել է և շուրջ երկու օր տևած քննարկումներն ապացուցեցին, որ ՔՊ-ականների և Հարությունյանի հարաբերություններն իրապես լարված է։ Իշխանական՝ ՔՊ-ական պատգամավորներն ակնհայտորեն հրահանգավորված, ուղղորդված կերպով ագրեսիվ վարքագիծ են դրսևորել՝ ի ցույց դնելով կանխատրամադրվածությունը թեկնածուի նկատմամբ, հարցադրումներ հնչեցնելիս ցույց տվել «նեղացվածությունը» կոռուպցիայի դեմ պայքարող կառույցից։ Նշենք, որ ԿԿՀ անդամի մյուս թեկնածուն Նարինե Ավետիսյանն է։

Ամփոփիչ ելույթում Հայկուհի Հարությունյանն իր դեմ արշավն անպատասխան չթողեց՝ հատ առ հատ հիշեցնելով ՔՊ-ականների կոռուպցիոն դրսևորումները։

Հայկուհի Հարությունյանը նախ, ընդգծելով, որ ինքն անկուսակցական, ապաքաղաքական անձ է, պահանջեց թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, անհատներից, որ անկախ քաղաքական շահերից իրեն այլ կերպ բնութագրելու։ Երկրորդ արձանագրումը, որը կատարեց Հարությունյանը, այն է, որ ԿԿՀ անդամի պաշտոնը թափուր չի մնացել առաջին անգամ, ըստ այդմ, հարց հնչեցրեց՝ ԱԺ-ի կողմից երեք տարի պաշտոնավարումից հետո ընտրված թեկնածուի հետ կապված։

«Տիկին Կարապետյան, Դուք այդ հարցերը տվե՞լ եք այդ նույն անդամին, որը հանդիսացել է աշխատանքային բաժանման տեսանկյունից համակարգող պատասխանատու անդամը, այդ հարցերի պատասխանը ստանալուց հետո փորձե՞լ եք ճշտել, թե այդ դեպքում, եթե ես՝ ինքս՝ որպես ԿԿՀ նախագահ, այդ աստիճանի գերակա ազդեցություն ունենալով գործունեություն էի շարունակում, բա քաղաքական թիմի, նույն կառավարության համար երկու տարի առաջ վտանգ չէ՞ի։ Այն գործողությունները, որոնք վերագրվում էին ինձ, իրականացվել են բացառապես պաշտոնապես, քվեարկության և Հանձնաժողովի կոլեգիալ մարմնի կողմից որոշումներով։ Երկրորդ արձանագրումը նույն խնդրի վերաբերյալ՝ նույնիսկ գույքային դրության վերաբերյալ, համարժեք են եղել նաև մյուս թեկնածուի վերաբերյալ։ Հրապարակային են եղել նիստերը, ուստի առաջարկում եմ բոլորին հետադարձով նորից ծանոթանալ և ինքներդ գնահատել՝ արդյո՞ք սա հավասար մոտեցում է, թե իսկապես, այն ինչից դուք եք նեղանում՝ հանրային, նաև հասարակական պահանջներից՝ արդարացված է»,- ասաց Հայկուհի Հարությունյանը, ապա, շարունակելով ելույթը, ներկայացրեց փաստերը՝ միևնույն ժամանակ նաև արձանագրելով, որ այս երկու օրերին բովանդակային առումով իր կամ ԿԿՀ գործունեության վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։

Առաջին փաստը, որը ներկայացրեց Հարությունյանը, վերաբերում է իր հետ համատեղ բնակվող անձանց ներկայացրած հայտարարագրերին, որոնց առնչությամբ երեկ ՔՊ-ականները կասկած էին հայտնել՝ նշելով, որ Հարությունյանի հետ համատեղ բնակվող անձինք տևական ժամանակ հայտարարագրեր չեն ներկայացրել։ Հարությունյանն ընդգծեց, որ նրանց հայտարարգրերը ներկայացված են թե թղթային, թե էլեկտրոնային տարբերակով, վերլուծված, կարող են գտնել և կարդալ, որ նույն հարցը մի քանի անգամ հնչեցնելով տպավորություն չստեղծեն, թե ինքը ԿԿՀ նախագահումը թերի է իրականացրել։ Բացի այդ, նա նաև պահանջեց, որ իր քրոջ մասին հայտարարություններում զգույշ լինեն, նա երբեք հանձնաժողովի կողմից ֆինանսավորված որևէ գործարքի և գործողության մասնակից չի եղել։

«Պարոն Խանդանյան, լավ է, որ հանձնաժողովի կայքն այդ աստիճան ուսումնասիրել եք, հաշվետվողականության հարց եք բարձրացնում, բայց լավ չի, որ մինչև վերջ չեք կարդացել, որովհետև որ կարդայիք, այդ հարցի պատասխանը Դուք պետք է հնչեցնեք՝ ԱԺ-ն ԿԿՀ եզրակացությունը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ անհամատեղելիության վերաբերյալ, ինչու ուշ ներկայացրեց ՍԴ։ Հարց երկրորդ՝ ավելի քան երկու տարի Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում ինչու ԱԺ-ն չհամալրեց իր ընտրությամբ»,- ասաց Հարությունյանը։

Հաջորդիվ, Հարությունյանը հիշեցրեց ԿԿՀ կողմից բարեվարքության բացասական եզրակացության դեպքում ԱԺ-ի կողմից թեկնածուների ընտրության դեպքերը։

« Տիկին Բադալյան, Ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, բայց ուզում եմ ոչ միայն ինձ, այլև՝ ամբողջ հանրությանը բացատրեք՝ քաղաքական հասունության որ ստանդարտով եք գնահատում իրականացնում, այդ տվյալն օգտագործելով քաղաքականության այդ հասունության ստանդարտն ինչպես գնահատվեց, օրինակ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ։ Բա եթե այդ քննարկումներից նեղվում եք, ինչու չեք ցանկանում ստանդարտի հավասար կիրառումը հասանելի, թափանցիկ դարձնել նաև հանրությանը»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանը, շարունակելով միտքը, անդրադարձավ Արուսյակ Ջուլհակյանի հայտարարությանը՝ շահերի բախման առնչությամբ և առաջարկեց՝ մինչև շահերի բախման մասին խոսելը նախ կարդալ օրենքը, ինքն իրավասություն չունի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու։

«Այդ համատեքստում ցանկանում եմ հարց տալ՝ տիկին Ջուլհակյան, բա ԱԺ պատգամավորի աշխատավարձը բարձրացնելիս ԱԺ-ի կողմից այդ նույն նախագծին քվեարկելը շահերի բախու՞մ չէ։ Կամ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ԱԺ պատգամավորին քվեարկելն արդեն այդ պաշտոնում՝ շահերի բախու՞մ չէ։ Պարոն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք և, ցավում եմ, չեք էլ կարող դառնալ, բայց առաջարկում եմ շահերի բախման մասին խոսելիս մի հատ նորից կարդալ, որքան էլ այդ որոշումը Ձեզ ոչ պրոֆեսիոնալ թվա, և հանրության հարցին պատասխանել, թե Ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը՝ որպես առողջապահության նախարար Ձեր պաշտոնավարման ընթացքում՝ ինչպես է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է՝ դարձնելով մինչև 350 մլն-ից ավել արժեքով»,- ասաց Հայկուհի Հարությունյանը՝ նշելով, որ ժամանակի սղության պատճառով սահմանափակվում է միայն այս փաստերը ներկայացբելով։

Եզրափակիչ ելույթն ամփոփոլեով՝ Հարությունյանն ընդգծեց․ «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը ՀՀ-ում ներդրվել է, կայացել է և դա անշրջելի իրողություն է, որը հետադարձի ճանապարհ չունի։ Անկախ ձեր գնահատականներից և ձեր վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է և այդ աշխատանքը ևս որպես պատմություն խեղաթյուրել չի լինի »։

Տեսանյութեր Հայկուհի Հարությունյան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ՔՊ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին