Ադրբեջանում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ այսօր ընթացել է Քարվաճառի կողմից առևանգված վարժական հավաքների մասնակից Գագիկ Ոսկանյանի գործով դատավարությունը։
Դատախազը պահանջել է Քալբաջարում կալանավորված հայ դիվերսանտ Ոսկանյան Գագիկ Աշոտովիչին դատապարտել 18 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ վարժական հավաքների մեկնած Գագիկ Ոսկանյանը առևանգվել է ադրբեջանցիների կողմից այս տարվա օգոստոսի 16-ին։