f

Անկախ

Ծննդյան օրվա առթիվ ,,Դուք ինձ չփնտրեք գերեզմանոցում,…,,


Բանաստեղծ, մանկագիր երգիծաբան Սուրեն Մուրադյանի ծննդյան օրը՝նոյեմբերի 26-ը այս անգամ կիրակի էր: Նրան նվիրվող ամենամյա միջոցառումը ծննդավայրի /Ակներ/ դպրոցում կայացավ նոյեմբերի 29-ին:Աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ այդ օրը համատեղել էին իրենց ջանքերը վաստակին արժանի ներկայացնելու անվանի բանաստեղծին;

…Մեծ էկրանին գրողի դիմանկարն էր՝գալիքին միտված խոհերով մտքերով ցանկություններով: Մանկական և էստրադային 250-ից ավելի երգերի տեքստերի հեղինակը Սուրեն Մուրադյանն է:Ուրախ երգերի մի փնջով էլ մեկնարկեց միջոցառումը: Հետո գրողի վաստակը արժևորեց և նրա անցած ճանապարհը հակիճ ներկայացրեց դպրոցի տնօրեն՝ Անահիտ Ծատինյանը:Որպես իր կյանքի ուղեկից,ավագ ընկեր ու խորհրդատու մանկագրի մասին սրտաբուխ խոսք ասաց տողերիս հեղինակը ունկնդիրների ականջին հասցնելով մուրադյանական մարգարեություններից մեկը՝,,Դուք ինձ մի փնտրեք գերեզմանոցում…,,

Նա կարևորեց հետմահու լույս տեսած բանաստեղծի հեքիաթների ժողովածուն ազնվության ու բարության դեղատոմսեր: Այն խմբագրել նաև ռումիներեն թարգմանել և հրատարակել է բանաստեղծի թոռը,ներկայումս ռումինաբնակ Արսեն Արզումանյանը:Ռումինյայի տարբեր համայնքներում տեղի են ունեցել այդ գրքի շնորհանդեսներ որոնց մասին ինֆորմացիայի այլ միջոցների հետ հրապարակումներ են արել ռումինյաում լույս տեսնող երկլեզու ,,Նոր կյանք,, և ռումիներեն ,,Արարատ,,պարբերականները:Շարունակության մեջ բեմի տիրակալներ դարձան նշանավոր մանկագրի հերոսները՝կենդանիներ թռչուններ,հիվանդն ու բժիշկը:փոքրիկները իրենց թաթերական կատարումներով ներկայացրին բանաստեղծի կնոջ,նրանից վաղ հավերժի ճանապարհը բռնած, Մարո Իսահակյանի տնային հյուրասիրուըթյունը:Հյուրասիրությունը այս անգամ էլ իրեղեն էր՝Մարոյի հետ և առանց նրա:

Սիրվել և գնահատվել է Սուրեն Մուրադյանը՝ միշտ որպես ներշնչանքի աղբյուր հիշատակելով Լոռվա բնությունը և անմահ Հովհաննես Թումանյանը:

110-ից ավելի գրքեր հեղինակ լոռեցւին դեռևս կենդանության օրոք իր ճանապարհից իսպառ հեռացրել էր մոռացումի փոշին և լիուլի իրավունք վաստակել պատգամելու սերունդներին,

          Ինձ փնտրեք բարի մարդկանց սրտերում,

          Ցորենի անծայրածիր՝ ոսկե արտերում:

          Արծիվների բույն բարձր եթերում,

          Հայոց գալիքի հպարտ երթերում,

          Ժիր մանուկների  զվարթ երգերում,

          Իմ ձեռքով գրված բազում գրքերում,

          Հայրենի Լոռու անուշ կանչերում…

Երբ ավարտվեց միջոցառումը մտքերի մեջ ընկա՝ Սուրեն Մուրադյանի հետ Երևանի Բաղրամյան փողոցում նրա տանն էի, սեղանին Ակների բարիքներ էին:Հպարտ էր բանաստեղծը քանզի Արցախի կորուստը հայոց պետականության օր օրի գահավիժումը նա չէր տեսել: Իսկ ամենավերջում ես սկսեցի մտածել գրողի վաստակը պատշաճ գնահատելու հիշատակը հավերժացնելու մասին:Կարծում եմ արժե, որ լինեն ավանակոչումներ՝փողոց,մշակույթի տուն,դասասենյակ,…կամ թե տնկվի հիշատակի ծառ՝ իր թողած գրականության պինդ մի կաղնի:

 Վաղարշակ Ղորխմազյան

  Վաղարշակ Ղորխմազյան  Սուրեն Մուրադյան տարեդարձ Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին