f

Անկախ

Ալիևն իր 35 տարվա խոստումները կատարել է, բայց հասկանում է, որ «հաղթանակի» պտուղները չի կարողանալու երկար վայելել. ադրբեջանագետ


Ալիևը հիմա գտնվում է իր հաջողությունների պիկին և դա պետք է օգտագործի, քանի որ, չնայած այդ հաջողություններին, նրա վարկանիշի անկման նշաններ են նշմարվում։ Հասարակության մեջ դժգոհության ալիքներ են սկսում բարձրանալ, որովհետև անգամ այդ, այսպես կոչված՝ «հաղթանակից» հետո՝ հասարակ քաղաքացու կյանքում ոչ մի բարեփոխում տեղի չի ունեցել, քաղաքացին հասկանում է, որ ոնց վատ ապրել է, նույն կերպ շարունակում է վատ ապրել։

«Փաստինֆոյի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմանը՝ 2024 թ-ի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Տիկին Ադիբեկյանի արձանագրմամբ՝ Ալիևը հիմա հասկանում է, որ երկար չի կարողանալու հաղթանակի պտուղները վայելել, ուստի փորձելու է «իրավիճակից քամել մաքսիմալը»։

Ադրբեջանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն այնպիսի պետություն է, և այնպիսի հասարակություն ունի, որտեղ հանրային պահանջը, օրինակ արտահերթ ընտրություններ անցկացնելու, երբեք էլ դերակատարություն չի կարող ունենալ։ «Այնտեղ հանրային պահանջ ձևավորում է մի մարդ և այդ մի մարդու պահանջներից ելնելով է ձևավորվում քաղաքականությունը։ Հիմա Ալիևն իր ընտրողներին ասելու է՝ խոստացե՞լ եմ Լեռնային Ղարաբաղը՝ ստացել եմ, խոստաց՞ել եմ Զանգեզուրի միջանցքը՝ հեսա ստանալու եմ։ Ալիևը իր 35 տարվա խոստումներն, ի վերջո, կատարեց, հիմա սա օգտագործվելու է։

Իրականում Ադրբեջանում սերունդներ են ձևավորվել այն մթնոլորտում, որ Ալիևին չլսելը անընդունելի է ու անհասկանալի։ Ոնց կարելի է չլսել Ալիևին, չշարժվել նրա քմահաճույքներով, առհասարակ, ոնց կարելի է քննադատել նրա խոսքը կամ արարքները։ Հայկական իրողության մեջ նման բան չի եղել, որովհետև անկախության առաջին օրերից քննադատությունը եղել է, եղել է շատ, եղել է տեղին կամ անտեղին, բայց մենք սովոր ենք քննադատել, սովոր ենք դեմ քվեարկել ու մենք սովորենք են, որ դրա համար մեզ ոչինչ չի լինի։ Բայց այսօր իրավիճակը փոխվել է և խոսքի համար հիմա կարելի է դատվել, կարելի է ծեծի ենթարկվել Փաշինյանին քննադատելու պարագայում, և հակառակը փաշինյանամեձ զանգվածը կարող է ցանկացած ապօրինություն գործել և մնալ ամպատիժ»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Հայաստանում ևս խոսվում է 2024-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին՝ նա ընդգծեց, որ քայլող իշխանությունը շատ վառ պատկեր ունի աչքի առաջ, թե ոնց կարելի է խեղել, պղծել օրենքը և սահմանադրությունը, ձևավորել սեփական պահանջ՝ անտեսելով հանրային պահանջները։

«Փաշինյանը փորձում է Հայաստանից Ադրբեջան կերտել և դա նրան հաջողվում է»,- եզրափակեց Ադիբեկյանը։

Արմինե Ադիբեկյան Իլհամ ալիև Ադրբեջան Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին