f

Անկախ

Արցախի վտարանդի Խորհրդարանն արտագնա նիստ է անցկացրել. Արցախի հարցի էջը մենք չենք բացել և հետևաբար իրավունք էլ չունենք փակելու․ Արցախի ԱԺ պատգամավոր


Արցախի վտարանդի Խորհրդարանն արտագնա նիստ է անցկացրել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ օրակարգի մասին մանրամասնել չի կարող։

«Կարող եմ ընդամենն ասել, որ որոշ հարցերի շուրջ կա կոնսենսուս և երկու պատգամավորների երդմնակալության արարողություն է տեղի ունեցել նիստին։ Կան հարցեր, որոնց շուրջ տարակարծություններ եղել են, բայց կա գիտակցումը, որ եթե անգամ այս իրավիճակում չկարողանանք համատեղ լուծում գտնել, ուրեմն իրավունք էլ չպիտի ունենանք որևէ մեկից որևէ բան պահանջելու»,-շեշտեց Հակոբյանը։

 

Պատգամավորի խոսքով՝ միմյանց չլսելու, սեփական ամբիցիաներն առաջ տանելու հետևանքով է նաև այս իրավիճակը ստեղծվել։

«Աժ-ում ունենք ուժ, որն ուզում է բավարարված տեսնել իր ամբիցիաները, ամեն ինչին կասկածանքով է վերաբերվում, բայց ամեն դեպքում փորձում ենք հաղթահարել խնդիրները։ Դեռևս պատերազմից առաջ էի ասում, որ նրանք դրսից թելադրված ծրագիր են իրականացնում, կուզեի սխալված լինեի, բայց, ցավոք, ճիշտ էի․․․ՀՀ իշխանությունների հակաարցախյան բոլոր քայլերը նրանք արդարացնում էին»,-նշեց Հակոբյանը։

Անդրադառնալով Արցախի հանրապետության Խորհրդարանի հավաքական ընդդիմությանը՝ մեր զրուցակիցը վստահեցնում է՝ այն ապացուցել է, որ պետականամետ է․

«Արցախն ուներ ճիշտ ընդդիմություն, բայց սխալ իշխանություն։ Խոսքը վերջին նախագահին՝ Շահրամանյանին չի վերաբերում․ ինքն ընդամենը մի քանի օր է պաշտոնավարել, ու բացի այդ, նախագահը փոխվել էր, իսկ Գործադիրը՝ ոչ։ Եթե Արցախի իշխանությունները մի քիչ գոնե ականջալուր լինեին ընդդիմությանը, հաշվի նստեին մեր առաջարկների, ներկայացրած ճանապարհային քարտեզների հետ, այս օրվան չէինք հասնի։ Ցավոք, նրանք գործեցին ՀՀ իշխանությունների ճնշման տակ ու նպաստեցին Արցախի կործանմանը։ Այդուհանդերձ, պետք է հետ չկանգնել 1990-ականերին գծված ուղուց և գիտակցել, որ Արցախի հարցի էջը մենք չենք բացել, ազատագրական պայքարի հիմնադիրը մենք չենք, հետևաբար իրավունք էլ չունենք այն փակելու։ Թեկուզ եթե մեր անգործությամբ, լռությամբ նպաստենք հարցի փակմանը, կնշանակի, որ հանցակից ենք Արցախն այս վիճակից հասցրածներին։ Մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն Արցախի հարցը առնվազն բաց պահելուն։ Չպետք է թույլ տանք, որ այն փակվի և առաջին իսկ իրական հնարավորության դեպքում քայլեր անենք՝ Արցախ վերադառնալու»։

Մետաքսյա Հակոբյան Արցախի Հանրապետություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին