f

Անկախ

Ինչու ԱԱԾ-ն փոխեց որոշումը․ պետք է պարզել՝ ովքեր են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը գնող «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության սեփականատերը


«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի շուրջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծված։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշում է՝ նախ պետք է պարզել, թե ով է ընկերության իրական սեփականատերը։

Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել վերջինիս պատկանող՝ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մոտ երեք ամիս ուսումնասիրությունից հետո գործարքի կնքմանը համաձայնություն տալը մերժել էր, քանի որ իրավասու մարմնի գնահատմամբ (Ազգային անվտանգության ծառայությունը) գործարքի կնքումը վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:

 

Սակայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին գրությամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու նոր հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը կրկին ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:

Նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույն փաստական հանգամանքների պարագայում 2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 397Ա որոշմամբ համաձայնություն է տվել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը: Ասել է թե՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը «վերացել» էր:

Ավելին, նշված կազմակերպությունը ոչ միայն փորձառություն չունի կապի ոլորտում, այլև՝ գրանցված է Կիպրոսում. իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա: Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին: Շրջանառվող լուրերի համաձայն էլ՝ նշված ընկերության սեփականատերը Ռոման Սեմյոխինը, Սերգեյ Կարշկովը և Դմիտրի Կազորինն են, որոնք հետախուզման մեջ են գտնվում։ Հատկանշական է, որ փաստաբան Արմինե Ֆանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն իրավապահներն անգամ քրեական վարույթ չեն նախաձեռնել՝ պարզելու իրական հանգամանքները։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, լսելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցադրումները, հայտնեց, որ տեղեկացված չէ, սակայն նկատեց՝ մեր կողմից հայտնած տեղեկությունը շատ տարօրինակ է։ Վարուժան Հոկտանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ պետք է նախ և առաջ պարզել, թե ովքեր են սեփականատերերը Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության։ Միևնույն ժամանակ արձանագրեց, որ, իհարկե, լավ բան չէ, որ օֆշորային ընկերությունների է վաճառվում, բայց այդ խնդրի բարձրաձայնումն արդեն ակտուալ չէ, այն «վատ բնավորություն» է դարձել, հիմա՝ դա միայն Հայաստանում չէ, արտասահմանում էլ կա, որ քիչ հարկ վճարեն և այլն։ Առավել առաջնային է՝ պարզելը, թե ովքեր են իրական սեփականատարերը և ինչու փոխվեց որոշումը, ինչու է ՀՀ ԱԱԾ-ն սկզբում բացասական եզրակացություն ներկայացրել՝ նշելով, որ ազգային անվտանգության վտանգ է ներկայացնում, իսկ հետո՝ ոչ։

«Կարո՞ղ է իրական սեփականատերերը փոխվել են, ԱԱԾ-ն այդ մասին գիտի և հիմա դեմ չէ։ Դա էլ է հնարավոր, որ իրական սեփականատերը փոխվում է և պետությունը գտնում է, որ խնդիր չկա, կարող է այդ ընկերությանը վաճառել»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ բավականին հետաքրքիր իրավիճակ է, բայց չի կարող գնահատականներ հնչեցնել, քանի դեռ այդ հարցերի պատասխանները չկան։

 

Իսկ թե արդյո՞ք՝ այնքանով, որքանով հայտնի է, կոռուպցիոն ռիսկեր առկա են՝ նկատի ունենալով նաև այն, որ գործընթացը բավարար թափանցիկ չէ, մեր զրույցակիցն արձանագրեց, որ ցանկացած նման գործարքներում կոռուպցիոն ռիսկեր միշտ էլ կան, բայց դա շատ ակնհայտ երևույթ է, այնպես չէ, որ անսպասելի նորություն է, խնդիրն այն է՝ արդյո՞ք կոռուպցիոն դրսևորում կա, թե ոչ, գուցե ռիսկն արձանագրվի, բայց չնյութականացվի։ Ինչ վերաբերում է թափանցիկությանը, ապա մեր զրուցակցի դիտարկմամբ՝ թափանցիկ է այնքանով, որ ԶԼՄ-ները տեղյակ են այդ գործարքի մասին։

Թափանցիկության լինել-չլինելն այս դեպքում առանձնապես ոչինչ չի տա, եթե, օրինակ, որպես իրական սեփականատեր ներկայացվի ընկերության բաժնետեր կամ գործադիր տնօրեն, ինչն ընդունված է և մեզ մոտ նույնպես տարածված մոտեցում է․«Պետք է թափանցիկություն լինի, բայց պետք է պարզել, թե ով է սեփականատերը, եթե իրենք թափանցիկորեն ցույց տան, թե այս կամ այն անձինք են, դա էլ ոչնչով չի օգնի»։

Աղբյուր` Փաստինֆո

Վարուժան Հոկտանյան ՀՀ ԱԱԾ ՄՏՍ Հայաստան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին