f

Անկախ

Թշնամին հնարավոր է 2- 3 ուղղություններով փորձի ռազմական գործողություն զարգացնել, բայց դա շեղելու համար կլինի՝ գլխավոր ուղղությամբ իր խնդիրը կատարելու համար. Խաչատրյան (Տեսանյութ)


Մեր թշնամին ռազմավարական նպատակներ ունի և որոշակի մարտավարական խնդիրներ լուծելով գնում է դրան։ Բարձրաձայն հայտարարված է Արևմտյան Ադրբեջանի գաղափարը։ Դա իրենց ռազմավարական նպատակն է, և այն, ինչ տեղի է ունենում՝ դրա իրականացման համար է կազմակերպվում։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է ՀՀ ՊՆ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Բանախոսի դիտարկմամբ, նպատակներից մեկն է բոլոր շարժերը, ճանապարհները, նաև ռազմավարական և մարտավարական առումներով նշանակություն ունեցող դիրքերը գրավելը և դրանք որպես հարթակ օգտագործելը՝ հետագա զարգացումների համար։

Անդրադառնալով թշնամու դիրքավորմանը, բանախոսը նշեց, որ, ռազմական առումով եթե դիտարկենք, պետք է հասկանանք՝ որն է գլխավոր ուղղությունը։ Կարող է լինել 2, 3, այլ ուղղություններ որոնցով կշարունակի զարգացնել, կամ կշեղի ուղղությունը՝ գլխավոր ուղղությամբ իր խնդիրը կատարելու համար։ Պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է լուծելու․ ուղղակի կապ է հաստատելու Նախիջևանի հետ, թե՞ Արևմտյան Ադրբեջանի գաղափարն է առաջ տանելու և այդ հարցն է լուծելու։

Բանախոսը կարծում է, որ հիմա թշնամին որոշակի դադարի կարգավիճակում է, քանի որ միջազգային կամ համաշախարհային հանրության հետ էլ խնդիրներ են առաջացել ագրեսիվ պահվածքի, իրականացրած գործողությունների հետ կապված։ «Կարծում եմ, փորձում են մեղմել, հանգստացնել, մոռացության տալ այն, ինչ իրականացվել է, ներառյալ Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը, որից հետո իրենց համար կստեղծվի հարմար իրավիճակ և շարունակություն կունենա։ Սա երեկվա, կամ 10 տարվա, կամ 20 տարվա խնդիր չէ։ Սա պատմական խնդիր է, որը, չեմ կարծում եմ, որ Ադրբեջանի մտահաղացումը լինի միայն։ Պետք է հաշվի առնել Թուրքիա և այլ հզոր պետություններ, որոնք ունեն իրենց շահերը»,- ասել է Տ․ Խաչատրյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագիր կոչվածին, բանախոսը նշեց, որ խաղաղության պայմանագիրը ոչինչ չի նշանակում։ Առանց սահմանազատման և սահմանագծման անհնար է խաղաղության գնալ, բայց դա նույնպես որևէ բան չի նշանակում։ Նույնիսկ քարտեզների առկայությունը ոչինչ չի տալիս, շատ դեպքերում տեղանքում այլ իրավիճակ է ստեղծվում։

Խոսելով GPS-ով սահմանազատում իրականացնելու մասին, բանախոսը նշեց, որ GPS կողմնորոշիչներով, որ իրականացվել է դիրքերի նշում կամ սահմանազատում, ճիշտ գործընթաց չէ։ «Այն տեղերում, որտեղ իրենք հասկացել են, որ GPS-ի նշած տեղում իրենց համար բարենպաստ պայմաններ է ստեղծում՝ ասել են, որ դա իրենց դիրքն է։ Այդպիսի հարցերի շուրջ պետք է նախնական պայմանավորվածություն և համաձայնություններ լինեն, որից հետո իրականացվի աշխատանքները։ Սա եղել է կամայականություններ՝ ուժի պարտադրանքով՝ իրենց, այսպես կոչված, խաղաղ ձևով հարցի լուծման տակ»,- ասել է Տ․ Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տիրան Խաչատրյան Ադրբեջան Հայաստան հարձակում Տեսանյութ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին