f

Անկախ

«Ֆլայ Առնան» ՀՀ ազգային ավիափոխադրող երբեք չի եղել. գեղեցիկ ասելով՝ գեղեցիկ չեն դառնում. Հակոբ Ճաղարյան


Վերջին մի շաբաթում հանրության ուշադրության կենտրոնում էր «Ֆլայ Առնա» ավիաընկերության, որպես ՀՀ հերթական «ազգային ավիափոխադրողի» փուչիկը պայթելու մասին թեման: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ բազմաթիվ լրագրողներ դիմել են տարատեսակ հարցերով, որոնցից հիմնականները` «Ֆլայ Առնայի» հայկական լինել-չլինելը, «Ազգային ավիափոխադրող» չկայանալու պատճառները, այդ ընկերության ապագան՝ Հայաստանում։ 

Պարզաբանումների և ամեն անգամ չկրկնվելու համար որոշեցի այս գրառմամբ ամեն ինչ պարզաբանել, գոնե իրավական տեսակետից: 

«Ֆլայ Առնան» ՀՀ ազգային ավիափոխադրող երբեք չի եղել: 

Համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ձևակերպման` «Ազգային Ավիափոխադրողը» տվյալ երկրի միակ կամ հիմնական ավիափոխադրողն է, որը հանդիսանում է երկրի ավիացիոն փոխադրումների շուկայի կարգավորման ազգային գործիք։ 

«Ազգային ավիափոխադրող» չի նշանակվում վարչապետի, նախագահի, կամ որևէ այլ պաշտոնյայի հրամանագրով: Այդպես անվանելով ավիաընկերությունը, այն այդպիսին չի դառնում: Ինչպես բոլոր Հաղթանակ անունը կրողները հաղթանակ չեն, Համեստները` համեստ, Գեղեցիկները` գեղեցիկ։ 

«Ազգային ավիափոխադրողը» երկարատև, մասնագիտական և որակյալ աշխատանքի շնորհիվ տվյալ երկրի ավիափոխադրումների շուկայում իր սպասարկած ծավալների շնորհիվ շուկայի կարգավորման վրա ազդեցություն գործելու հնարավորություն վաստակած ավիաընկերության կարգավիճակի գնահատականն է, ոչ թե՝ անվանում: Ինչին, այլ պատճառներից բացի, լոուքոստ մոդելով հասնել հնարավոր չէ: 

Հայկակա՞ն է արդյոք «Ֆլայ Առնա» ավիաընկերությումը: Չէ՞ որ նրա բսժնետոմսերի 51 %-ը հայկական չեն: 

Այո՛, ավիաընկերությունը հայկական է: Այն գրանցված է ՀՀ-ում, գործում է ՀՀ-ում, աշխատում է ՀՀ օրենքներով, հարկերը վճարում է ՀՀ-ում... 

Ապագայի մասին՝ «Ֆլայ Առնան» «Էյր Արաբիա» ավիաընկերության 5-րդ դուստր ավիաընկերության փորձն է: 

Նրանցից 2-ը` Մարոկկոյի և Եգիպտոսի դուստրերը, աշխատում են անխափան: «Էյր Արաբիայի» օդանավերի մոտ 10 %-ը շահագործվում են այդ կենտրոններից: Մյուս երկուսը` Նեպալի և Հորդանանի, դադարել են գործել: Եվ, ըստ իմ շատ հավաստի տեղեկությունների, ոչ «երկրի արտաքին քաղաքական անկայուն իրավիճակի» պատճառով, ինչպես նշվում է բաց աղբյուրներում: 

Ասեմ, որ այս ընկերության գործունեությանը ծանոթ լինելով իր ստեղծման օրվանից, հավաստիացնում եմ, որ ոչ մի սկանդալի մեջ ներքաշված չի եղել:

Եվ հույս հայտնեմ, որ էդ պատճառով Հայաստանից հեռանալու առիթ չի ունենա»։

Հայաստան Հակոբ Ճաղարյան

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին