Տասնյակ պաղեստինցիներ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելցի զինծառայողների կողմից բռնվելուց հետո մերկացվել են, կապկպվել ու ծնկի բերվել. այս են վկայում Daily Mail-ի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը:
Կադրերում երևում է, որ Իսրայել պաշտպանության ուժերը տասնյակ տղամարդկանց տեղավորում են մեքենաների բեռնախցիկներում: Ենթադրաբար, պաղեստինցիներին շրջապատել են Ջաբալիայի փախստականների ճամբարում:
Նշվում է, որ տղամարդկանց մերկացրել են, որպեսզի զենքի առկայության դեպքում, հայտնաբերեն այն: Բացի այդ, նրանց քայլացրել են Գազայի հրապարակով:
Երբ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հարցրել են այս մասին, նա հաստատել է, որ տղամարդիկ գերի են ընկել, բայց չի պարզաբանել՝ նրանք ՀԱՄԱՍ-ի անդամնե՞ր են, թե՞ քաղաքացիական անձինք:
Հագարին հավելել է, որ իսրայելական զորքերը Գազայում ձերբակալել և հարցաքննել են հարյուրավոր մարդկանց, որոնք կասկածվում են զինյալների հետ կապերի համար:
https://videos.dailymail.co.uk/video/mol/2023/12/08/1530040147530236167/1024x576_MP4_1530040147530236167.mp4