f

Անկախ

Միհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու շուրջ ՌԴ և ՀՀ իրավապահները դեռ համաձայնության չեն եկել. Օգոստոսին ուղարկված արտահանձնման միջնորդությունը մնացել է անպատասխան


ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ հնարավոր արտահանձնման հարցի շուրջ համաձայնություն ՌԴ իրավապահների և ՀՀ գլխավոր դատախազության միջև առ այս պահն առկա չէ։ Ավելին, Միհրան Պողոսյանի՝ հնարավոր ձերբակալության մասին ՌԴ իրավապահները ՀՀ-ին չեն ծանուցել, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին չի դիմել ՌԴ գործընկերներին՝ պարզելու, թե, ի վերջո, իրապես Պողոսյանը ձերբակալված է, թե ոչ, արդյո՞ք նրան պատրաստում են փոխանցել ՀՀ-ին։

Հիշեցնենք, որ Մոսկվայում Միհրան Պողոսյանի ձերբակալման մասին տեղեկություններ տարածվել էր նոյեմբերի 20-ին՝ ռուսական այն տելեգրամյան ալիքների միջոցով, որոնք սովորաբար քրեական խրոնիկոնին բավական քաջատեղյակ են։ «Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի»,-նշել էր Mash տելեգրամ ալիքը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու հայկական կողմի խնդրանքը։

ՀՀ իրավապահները, ինչպես նշվեց, չեն հաստատում, որ ստացել են որևէ ծանուցում՝ Պողոսյանի ձերբակալման մասին, ավելին, արդեն տեղեկություններ են շրջանառվում, համաձայն որի՝ Միհրան Պողոսյանը Մոսկվայում բերման էր ենթարկվել ճանապարհային ոստիկանության ծառայողի հետ վիճելու համար, ինչից հետո ազատ է արձակվել

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում Պողոսյանի արտահանձնման գործընթացը, արդյո՞ք ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՀՀ-ն ծանուցում ստացել է, եթե ոչ, ապա արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունն ինքը դիմել է ՌԴ իրավապահներին՝ նկատի ունենալով, որ նրա ձերբակալության և արտահանձնման մասին լուրերը հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան միայն նշել են, որ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին վերջին միջնորդությունը հասցեագրվել է ՌԴ իրավասու մարմիններին 09.08.2023թ․։  Փաստացի կարող ենք արձանագրել, որ  անցած երեք ամիսներին ՌԴ-ից որեւէ արձագանք չեն ստացել։

«Մ․ Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացի ապահովմանն ուղղված միջոցառումները շաունակվում են․ այդ ուղղությամբ ռուսական կողմի հետ իրականացվում են համատեղ աշխատանքներ՝ հանձնման հարցը լուծելու նպատակով»,- հայտնել են դատախազությունից։

Ասել է թե՝ նոյեմբերին որեւէ զարգացում տեղի չի ունեցել եւ ՀՀ գլխավոր դատախազությունն անտեղյակ է ՌԴ դատախազության ծրագրերին, այն է՝ Միհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու միջնորդությունը երբեւէ կբավարարվի, թե ոչ

Միհրան Պողոսյան արտահանձնում Ռուսաստան Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին