f

Անկախ

Ներդրումներին ստորադասված շրջակա միջավայրը․ դահուկային համալիրն առանց փորձաքննության արդեն «խժռել է» 6 հա անտառ․ Hetq.am


«Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին արդեն անդրադարձել ենք: Ընկերության միանձնյա բաժնետերը, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, Տիգրան Հարությունյանն է: Նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին է, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը: Վերջինիս մասնակցությունը «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում անուղղակի է` «Միկշին» ՍՊԸ-ի միջոցով, որի 100% բաժնետերը նույնպես ինքն է:

Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել, թե ինչու է «Մայլեռ» նախագիծը հիմա ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, եթե տևական ժամանակ արդեն գործում է։ Այս հարցին նախարարությունը խուսափողական և ոչ բովանդակային պատասխան էր տվել՝ մեկ էջ վկայակոչելով օրենքի այն դրույթները, թե որ դեպքում է նախագիծը ներկայացվում փորձաքննության։ Մեղմ ասած՝ նախարարությանը չի հետաքրքրում այն փաստը, որ համալիրն արդեն գործում է, ծառերը հատվել են, կարևորը օրենքի ընթացակարգով փորձաքննության ներկայացնելու փաստն է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս ամենից անտեղյակ է։ Տեսչական մարմնին հարցրել էինք՝ արդյոք տեսուչները երբևէ այցելել են նշված տարածքներ, չեն նկատե՞լ, թե ինչպես է կառուցվում հսկա համալիրը, ստուգայցեր չե՞ն կազմակերպվել տարածքում, տեսուչներին չի՞ հետաքրքրել, թե ինչու են հատվում ծառերը, կա՞ն համապատասխան թույլտվություններ և ՇՄԱԳ նախագիծ: Այս հարցերին ի պատասխան` Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետ Ս. Գալստյանը պատասխանել է, որ «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում նախատեսվում է ստուգում իրականացնել: «Ստուգման ավարտից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է բաժնի պետը:

Ինչ խոստումներ են տրվել Կառավարությանը

2021թ․ հուլիսի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին։ Ծրագիրն իրականացնող «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն պատրաստվում էր շուրջ 15 միլիարդ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնար զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Այդպիսով, ապահովվելու էր 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։ Ըստ ներդրումային նախագծի՝ կառուցվող համալիրը հնարավորություն էր ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի, պետական բյուջե վճարվելու էր ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ:

Ինչ է նախատեսված՝ ըստ ՇՄԱԳ-ի

Քանի որ ծրագիրը նոր է ներկայացվում շրջակա միջավայրի փորձաքննության, նախագծում խոստումները և ծրագրերը ապագային են վերաբերում: Այսինքն` գլխավոր պլանի համաձայն՝ լեռնադահուկային հանգստավայրը պետք է ներառի 17 ճոպանուղի՝ ժամում 41,400 մարդ ընդհանուր թողունակությամբ, որոնք կկարողանան սպասարկել միաժամանակ 17,000 դահուկորդի:

Ծրագրի ավարտին «Մայլեռ մաունթին ռեզորթը» կունենա մոտ 100 կմ երկարությամբ սահուղիներ: Նախատեսվում է նաև արհեստական ձնագոյացման համակարգի ներդրում, որը հնարավորություն կտա, անկախ եղանակային պայմաններից, ունենալ ձնապատ սահուղիներ դեկտեմբերից մինչև ապրիլ:

«Մայլեռ մաունթին ռեզորթ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ծավալուն բնակելի թաղամասերի կառուցում: Ծրագրի ավարտին կլինի մոտ 15 հազար համար (հյուրանոցային, ապարտ հոթելներ, առանձին սեփական տներ և այլն), որը հնարավորություն կտա գիշերակացով ընդունելու մոտ 40 հազար հյուրի:

10 հա անտառ՝ առաջին փուլի համար

Այս խոստումները կյանքի կոչելու համար հետաքրքրություն ներկայացնող հատվածներում, մասնավորապես՝ սահուղու և ճոպանուղու համար, անտառահատում է նախատեսվել՝ նոր անտառների մի քանի անգամ ավելի վերականգնման պայմանով։ Առաջին փուլում նախատեսվել է 10 հա մակերեսով անտառահատում։

«Անտառահատումները, որքան էլ անցանկալի, անխուսափելի են լեռնային հանգստավայրերի ստեղծման գործում: Քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում՝ անկախ վերջինիս ծավալից»,- նշվել է ներդրումային ծրագրում։

Մինչդեռ ՇՄԱԳ-ում մեկ նախադասություն է նվիրվել անտառներին, դրանց ճակատագրի մասին ոչինչ չի ասվում։ «Տարածքում անտառների հետ իրավահարաբերությունները և պլանավորվող միջոցառումներն իրականացվելու են համաձայն նախաձեռնողի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի։

Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրեցինք հայտնել, թե որտեղ են կատարվել անտառահատումները և որտեղ են տնկվել խոստացված ծառերը։

Նախարարությունը տեղեկացրել է, որ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երնջատափի անտառպետության տարածքից արդեն իսկ հատվել է 5,659 հա անտառային տարածք:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

ճոպանուղի դահուղիներ դահուկային սպորտ Շրջակա միջավայրի նախարարություն ապօրինի ծառահատում Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին