Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում ոստիկանությունը։
Դեկտեմբերի 8-ին, ժամը 07.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել Ալլա Իգնատենկոյին։ Նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: