f

Անկախ

Բարձր տնտեսական աճ ապահոված օտարերկրյա փողը «փախնում է» Հայաստանից. Ավետիսյան


2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է (մեր երկիր է մտել) շուրջ 1,88 տրիլիոն դրամ, ինչն ընդամենը 122 միլիարդ դրամով կամ 7%-ով է ավել 2022թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին նշված է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանի հոդվածում;

«2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր է փոխանցվել (մեր երկրից դուրս է եկել) 1,31 տրիլիոն դրամ, ինչն արդեն շուրջ 436 միլիարդ դրամով կամ 50%-ով է ավել 2022թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից։

Այսինքն՝ Հայաստանից դրամական միջոցների արտահոսքի աճի տեմպն այս տարի՝ նախորդ տարվա համեմատ ավելի քան 7 անգամ գերազանցում է դեպի մեր երկիր դրամական ներհոսքի աճի տեմպին։
Հետևանքները՝ Հայաստանից դրամական միջոցների փախուստն է և տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի պատիկներով նվազումը։

Մասնավորապես,

1․ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների չափերի տարբերությունը (զուտ ներհոսքը) կազմել է 568 միլիարդ դրամ, ինչը շուրջ 313 միլիարդ դրամով կամ 36%-ով նվազել է՝ 2022թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։

2․ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022թ․ հոկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 17,5 տոկոս, ինչը հետագայում ունեցել է էական նվազման միտում և 2023թ․ հոկտեմբերին կազմել է ընդամենը 6 տոկոս։ Այլ կերպ ասած՝ 2023թ․ հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը շուրջ 3 անգամ պակաս է 2022թ․ հոկտեմբերի նույնանուն ցուցանիշից։

3․ Արտաքին, պատահական, կարճաժամկետ գործոններով պայմանավորված բարձր տնտեսական աճի «փուչիկը պայթում է»։

4․ Հիշեցում ՀՀ էկոնոմիկայի նախարարին․ այս տարի «Հ1» հեռուստաընկերության եթերում ինձ հետ բանավեճի ընթացքում կասկածի տակ էր դնում օտարերկրյա դրամական զուտ ներհոսքի ծավալների թռիչքաձև աճի ազդեցությունը 2022թ․ գրանցված բարձր տնտեսական աճի վրա։ Փաստորեն, իրական կյանքն ու մասնագիտական փաստարկները ևս մեկ անգամ հաղթեցին իշխանական պոպուլիզմին և իրավիճակի ձևախեղմանը»,- նշված է հոդվածում։


 

Թադևոս Ավետիսյան տնտեսական աճ Հայաստան խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին