f

Անկախ

Վստահ եմ, որ այս շրջանն էլ է անցնելու, վստահ եմ, որ մեր Հայրենիքի համար շատ լավ օրեր են գալու, պարզապես չպետք է հավատը , հույսը կորցնենք, հենց կորցրեցինք, ուրեմն հանձնվում ենք․․


Երկար լռությունից հետո եկել եմ մեր ծրագրի մասին խոսեմ․․․Մեր պատմության ամենադրամատիկ օրերն ենք ապրում արդեն երեք տարի։ Հոգեբանորեն, ֆիզիկապես մենք շատ դեպքերում չենք դիմանում, բայց պարտավոր ենք դիմանալ։ Թիկունքում պարտավոր ենք, որպեսզի բանակում զգան , որ թիկունքը ուժեղ է, հզոր է, որ կարող են հույս դնել թիկունքի վրա։

Վստահ եմ, որ այս շրջանն էլ է անցնելու, վստահ եմ, որ մեր Հայրենիքի համար շատ լավ օրեր են գալու, պարզապես չպետք է հավատը , հույսը կորցնենք, հենց կորցրեցինք, ուրեմն հանձնվում ենք, ուրեմն այլևս չենք պայքարում։

Որքան էլ ես ընկճված լինեմ, որքան էլ տխուր լինեմ, դա աշխատում եմ ցույց չտալ, քանի որ այն շղթայական կարող է ազդել և հուսալքությունն ու ընկճախտը հավերժ բույն դնի մեր հոգում։

Ես ու իմ գաղափարակից ընկերները չենք դադարել պայքարը, ավելին, մենք հիմա էլ մեծ թափով ենք մեր սուրբ գործն անում, որի անունն է Հայոց բանակի պատվավոր սպային, քաջարի զինվորին նեցուկ լինել ։ Պարզապես մենք այն անում ենք սուս ու փույս, առանց ավելորդ պաթոսի և ցուցամոլության․․․ Մեզ նորանոր մարդիկ են միանում, ովքեր վրիժառու և ՀայրենաՏեր են, ովքեր վերջնականապես որոշել են, որ պայքարում են, ոչ թե թքում և հեռանում․․․ 2023-ին մեր մեծ ու բարի ընտանիքը համալրվեց բազմաթիվ Հայորդիներով և Հայուհիներով, ովքեր դարձան «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի վրիժառուներ, ոմանք հեռացան՝ պատճառաբանելով, որ հիասթափվել են բանակից, որն ինձ ու բոլորիս անշուշտ վիրավորել է։ Բանակից հիասթափվելը նույնն է, ինչ հիասթափվես ու լքես երեխայիդ, ծնողիդ․․․

Ամեն դեպքում առաջ ենք նայում, եթե հետ նայենք, հետ ենք ընկնելու։ Առաջ նայենք, գործ անենք, տեր լինենք․․․ Գաղափարակից ընկերներ, ձեր ամեն մի խոսքը ինձ ուժ է տալիս, ամեն մի լուման ուժ է տալիս, իսկ մեր միասնական գործը ՀՈՒՅՍ և ԼՈՒՅՍ է տալիս․․․

Կարեն Հովհաննիսյան ՖԲ Գրառում հայոց բանակ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին