f

Անկախ

Հայաստանում ԼՂ ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. Պապոյան


Բոլոր այն բաները, որոնք արվում են, ականներ են հայկական պետականության տակ. ի՞նչ է նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը գնան, իրենց հորդորեն, գործընթացներ սկսեն, որի արդյունքում ԼՂ-ում տեղի ունենա պալատական հեղաշրջում, ժողովրդի կողմից օրինական ընտրված նախագահին փոխարինի նշանակովի մարդ, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իրենց խմբակցության անդամները քիչ էր մնում թռչկոտեին երջանկությունից, բայց երբ մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, էն, ինչ դուք անում եք, ռումբ է ԼՂ-ի տակ, մեզ ասում էին՝ դուք հայրենասեր չեք, դավաճան եք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

«Հիմա տեսա՞ք՝ ով է իրական դավաճանը, տեսա՞ք՝ ով գնաց իրական կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեց:

 

 

Իրական կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոչ թե Սամվել Շահրամանյանը:

Գնան կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն իրենք, լուծարեն ԼՂ բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, ԼՂ-ի ԱԺ-ն լուծարեն, գան Հայաստանում ԼՂ ԱԺ-ի նիստ անե՞ն: Սա Հայաստանի դեմ ռումբ է, սա անթույլատրելի է»,-ասաց նա։

«Եթե այդ մարդիկ վտանգավոր ու անգրագետ մոլորության մեջ են, ապա խորհուրդ եմ տալիս նրանց խելքի գալ, եթե դա մտածված  դավաճանական գործողություն է  արտաքին պետությունների հովանավորությամբ և աջակցությամբ, սա ևս կբացահայտվի, ինչպես ամեն ինչ բացահատվեց 30 տարվա ընթացքում։

Չի կարելի գնալ, կապիտուլյացիա ստորագրել, հետո գալ այստեղ, Հայաստանի Հանրապետության տակ ռումբ դնել։ Փորձեր կան, ամեն օր, անընդհատ, այդ բոլոր փորձերը պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի»,-ասաց Պապոյանը:

Նա նշեց, որ ամենակարևորը՝ Հայաստանի Հանրապետությունն է, 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, երեք գույնի մեր դրոշը. «Նա, ով Հայաստանի դեմ  ինչ-որ գործողություն է անում, իմ անձնական թշնամին է։ Այսինքն, Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի՞ տան։ Հերիք չեղա՞վ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Գևորգ Պապոյան Արցախի ԱԺ արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան Տեսանյութեր

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին