f

Անկախ

Չհարկվող գործունեության քողի տակ թուրքական ապրանքներ են ներմուծվում Հայաստան.Նաիրի Սարգսյան


Պարզվում է, որ Հայաստանում կա տնտեսական գործունեության տեսակ, որ մեր հանրապետությունում առկա բավականին խիստ հարկային դաշտում չի հարկվում, բայց նման գործունեությունն կարգավորող օերնսդրական նորմերն ունեն բազմաթիվ խնդրահարույց կետեր։ Panorama.am-ը հիմնահարցը պարզաբանելու համար դիմեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին:

Ն. Սարգսյան-Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները նախկինում կոչվում էին ընտանեկան ձեռնարկատիրություններ, բայց 2018 թվականին փոխվեց, դարձավ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և շրջանակն ընդլայնվեց։ Այդ ժամանակից սկսած մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողներն ազատված էին բոլոր տեսակի հարկերից։ Դրանում ներառաված էին գործունեության հետևայալ տեսակները՝ առևտուր, արտադրություն, ծառայություն, բայց այնտեղ հատուկ շետված էր՝ բացառությամբ գիտական, փորձակոնստրուկտորական, լաբորատոր և լաբորատոր-փորձարարական գործունեության տեսակները։ Վերջերս՝ եթե չեմ սխալվում անցած տարի, արտադրականը դուրս եկավ դրանից, բայց մնացին Երևան քաղաքից դուրս առևտուր իրականացնողները, որոնք ուենեն մինչև 24 մլն դրամ շրջանառությունը։

Այստեղ ինչն է անտրամաբանականը և աբսուրդը։ Ցանկացած երկիր տնտեսական կառուցվածքը գծելուց, նվազագույն բանը, որ պետք է անի՝ արտադրությունը կառուցելն է, առևտրի վրա երբեք չի կարելի տնտեսություն կառուցել։ Հիմա մենք ստիպեցինք օրենքով, որ այստեղ արտադրություն իրականացնողները՝ կլինի կիսաֆաբրիկատներ, գյուղատնտեսական գյուղմթերքի վերամշակում, կոմպոտներ, խմիչքներ և այլն, դրանք բոլորը գան հարկային դաշտ, քանի որ իրենց տված փաստաթղթերն այլևս խոշոր ընկերությունները չէին կարող ծախս չհամարել, կամ ավելացված արժեքի հարկ չտալ, որ հաշվանցեն։

Վերջիններիս բերեցին հարկման դաշտ, որոնք դարձան ոչ մրցակցային և փակման եզրին են, բայց Երևան քաղաքից դուրս առևտուր իրականացնողները դեռևս մնում են  ազատված հարկերից, ինչը ստիպում է նրանց, որպեսզի հարկման շրջանառությունը թաքցնեն, ինչը ստիպում է նրանց առանց փաստաթղթի ձեռքբերումներ իրականացնենց։

Այստեղ խոշոր կամ մատակարարող ընկերությունները կանգնած են լուրջ խնդիրների առաջ, քանի որ ՊԵԿ օպերատիվ վարչությունն հսկողություն է իրականացնում տեղափոխող ապրանքի վերաբերյալ և և առաքիչները, որոնք մատակարարում են իրականացնում, իրենց բառապաշարով ասած, հաճախ տուգանքի մատերիալ են դառնում։ Այդ մարդիկ տուգանվում են, բայց չեն կարողանում փաստացի փաստաթուղթ տրամադրել։

Երկրորդ՝ լինում են դեպքեր, երբ կարգոներ ասվածը ներմուծում են կիլոգրամներով, տարբեր անվանումներով և այլ ձևով ապրանքատեսակներ, օրինակ, Թուրքիայից և կարող են ներմուծել որոշակի տեքստիլ, տրիկոտաժային հագուստային ապրանքներ՝ կիլոգրամի անվան տակ, որոնք մատակարարվում են առանց փաստաթղթի և այս մարդիկ շահագրգռված են առանց փաստաթղթի թուրքական ապրանքի վաճառքն Երևան քաղաքից դուրս իրականացնեն,  բայց տեղականը չվաճառեն։ Բայց սա տնտեսական հիմնավորում և նպատակ էլ չունի, բացի քաղաքական որաշակի էլեկտորատի նպատակի, այլ նպատակ չի կարող այն հետապնդել։

2018 թվականից այս կողմ բոլոր փակ և բաց քննարկումներում, հրապարակային շատ ենք խոսել դրա մասին, որ այսպիսի կարգավորում ուղղակի չի կարելի։ Պետական այն մարմիններում, որտեղ քննարկումներ են անցկացվել, հաճախ համաձայնվել են, բայց՝ ուղղակի բանավոր ու վերջ, բայց թղթի վրա որևէ փոփոխություն չունենք։

Նաիրի Սարգսյան Թուրքական ապրանք Հայաստան խմբագրի ընտրանի

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին