f

Անկախ

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ  


 Երեկ, դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հայտնի դարձավ Խաղաղության նոբելյան մրցանակի հերթական դափնեկիրը։ Այն առիթ հանդիսացավ, այս իմ հիշողությունը գրի առնելու  համար։

1990թ․ մայիսին անցկացված Հայաստանի Գերագույն Խորհրդի(ԳԽ) ընտրությունները, վերջ դրեցին, շուրջ մեկ տարի Հայաստանում տիրող երկիշխանությանը։ Եվ չնայած, ընտրությունների արդյունքում, մեծամասնություն ստացավ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը(կոմկուս), բայց Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ), քանի որ ուներ ժողովրդի լայն աջակցությունը, կիրառեց տարբեր միջոցներ, պառակտելու համար, արդեն թուլացած կումկուսին և այն հաջողություն ունեցավ, օրինակ՝ Գագիկ Հարությունյանը համաձայնվեց ԳԽ փոխնախարարի պաշտոնին, փոխարենը, որպես ԳԽ  նախագահի թեկնածու  և անձամբ ինքը և իր կումկուսի ընկերները քվեարկեն հօգուտ Լևոն Տեր-Պետրոյանի։Զգալով, որ ինչ-որ իմաստով, ուժային իշխանափոխությունն անխուսափելի է, որոշ կոմունիստներ, դարձան «դասական» քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ Վիգեն Խաչատրյանը, հայտարարելով, որ քվեարկում են Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին։ Ահա, թե ինչպիսի մեկնարկ տրվեց հայկական ժողովրդավարությանը, երբ  ձայների մեծամասնություն ստանում է մեկ քաղաքական ուժ, բայց իշխանությունը վերցնում է , մյուս՝ ավելի քիչ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժը։ Բնական է, որ ընթերցողի մոտ հարց կառաջանա, եթե ՀՀՇ-ն ուներ ժողովրդի լայն աջակցությունը, այդ ինչպես եղավ, որ կոմկուսն ավելի շատ ձայներ հավաքեց և ԳԽ-ում մեծամասնություն ունեցավ։ Շատ պարզ, 1990թ․ հիմք դրվեց հետագա հայկական ավանդական ընտրություններին, երբ իշխող քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ կոմկուսը, կիրառում է իր ձեռքի տակ եղած ողջ վարչական ռեսուրսը։Ի դեպ, կումկուսի հաղթանակն ապահովել  էին, հատկապես Հայաստանի շրջանները, որտեղ ՀՀՇ-ն ի վիճակի չէր անհրաժեշտ հսկողություն իրականացնելու։ Ծանոթ պատկեր է, այնպես չէ՞։

Ինչևէ, նույն 1990թ․, աշնանը կայացավ, որպես արդեն իշխող քաղաքական  ուժի, ՀՀՇ երկրորդ համագումարը։

Համագումարի պատվիրակներն ու   ՀՀՇ  նորընտիր վարչության անդամների  գերակշիռ մասը ՀՀՇ խմբակցության պատգամավորներ էին, որոնցից շատերը ոչ մի մասնակցություն չէին ունեցել 1988թ․ մեկնարկած արցախյան շարժմանը, ուղղակի, արդեն տեսնելով գալիք փոփոխությունները, իրենց քաղաքական հոտառությամբ զգացին և հաճոյանալով շարժման ղեկավարներին,1990թ․ մայիսին  գրանցվեցին որպես պատգամավորի թեկնածուներ  և ընտրություններում դարձան պատգամավորներ։Նրանցից շատերը եղել էին կոմունիստներ և ինչպես առաջ, սովոր էին հաճոյանալ կուսակցության վերնախավին։ Ինչպես նախկինում եմ նշել, իշխանության հասնելուց հետո, ՀՀՇ-ում կամաց-կամաց դադարեցին քաղաքական բուռն քննարկումները։ Հատկապես ՀՀՇ երկրորդ համագումարից հետո,որևէ հարց քննարկելիս, վարչության  համարյա բոլոր անդամները սպասում էին կամ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ ՀՀՇ վարչության նախագահի խոսքին, որպեսզի կողմնորոշվեն և իրենց ելույթներով, հիմնավորեն այդ կարծիքը։

Հիշեցնեմ, որ ՀՀՇ-ն ստեղծվել էր արցախյան շարժման ալիքի վրա, «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ, որպեսզի շարժմանը տրվի կազմակերպչական բնույթ, հանուն Արցախի և սպասվելիք հայոց պետականության։Բայց, պարզվեց, որ ՀՀՇ-ն լցվեց, հիմնականում անսկզբունք, կարիերիստ, ազգային իղձերից զուրկ գործիչներով։ Այդ մասին են վկայում, որ ճակատագրի հեգնանքով, հենց ՀՀՇ-ի անվան հետ է կապվում Արցախից առաջին հրաժարումը, ինչպես նաև այս վերջին երեք տարիներին, երբ Արցախը կործանվում էր,ՀՀՇ նախկին անդամների մեծամասնության, առնվազն՝ լռությունը։

Ինչևէ, 1990թ․ դեկտեմբերի 10-ին, Նորվեգիայի Խաղաղության Նոբելյան հանձնաժողովի որոշմամբ, 1990թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվեց ԽՍՀՄ առաջին և պարզվեց վերջին  նախագահ Միխայիլ Գորբաչովին։Գորբաչովն արևմուտքի սիրելին էր, քանի որ, ըստ էության, պարտվեց տասնամյակների «սառը պատերազմը», ԽՍՀՄ զինված ուժերը հանելով արևելյան եվրոպայից, միավորելով երկու Գերմանիաները։ Իսկ, այդ նույն ժամանակ, ի՞նչ էր կատարվում ԽՍՀՄ-ում, Սումգաիթի, Բաքվի, Գանձակի հայերի կոտորածներ, պատմական հայկական հողերի՝ դաշտային Արցախի հայաթափում, ընդհարումներ, սպանություններ, տեղահանում Ուզբեկստանում, Վրաստանում և նման բազմաթիվ դեպքեր ողջ ԽՍՀՄ-ում։ Այնպես որ, ինչպես վերջին տասնամյակներում, այնպես էլ 1991թ․ շնորհված Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը, որևէ առնչություն չուներ իրական խաղաղության հետ, այլ ամեն ինչ պայմանավորված  էր զուտ արևմուտքի  քաղաքական հաշվարկներով։

Ողջ, այսպես ասած, քաղաքակիրթ աշխարհը ցնծության մեջ, շնորհավորում էր Գորբաչովին։

Բնականաբար, Գորբաչովին Նոբելյան մրցանակի հանձնումը , մեծ դժգոհություն առաջացրեց հայ հասարակության շրջանում,քանի որ Գորբաչովը   համարվում էր արցախյան  շարժման թիվ մեկ հակառակորդը։Չգիտեմ, նույնանման   մտածելով, թե ժողովրդի ցանկությանը տուրք տալու համար, Հայաստանի Գերագույն Խորհուրդը, քվեարկությամբ, հայտարարություն ընդունեց, խստորեն մեղադրելով և բողոք ներկայացնելով  Նոբելյան հանձնաժողովին։

Այդ հայտարարությանը հաջորդած ՀՀՇ վարչությանն նիստին մասնակցելու էր եկել   ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես։Մինչ նիստի սկսվելը, Լևոն Տեր-Պետրոսյանը նստել էր նիստերի սրահի կենտրոնում, շրջապատված  վարչության անդամներով։ Նրանք բոլորը, ուշադիր լսում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, հավանություն տալիս նրա ամեն բառին , ժպտում, երբ ժպտում էր Լևոնը, ուրախ ծիծաղում  նրա կատակների վրա։Ես պատգամավոր չէի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հաճախ չէի շփվում, նա էլ ոչ միշտ էր մասնակցում ՀՀՇ վարչության նիստերին։ Այնպես որ սա առիթ էր հանդիպելու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որոշ հարցեր նրան ուղղելու համար։Մի կերպ ճեղքեցի մարդկային պատնեշը, մոտեցա Լևոնին, բարևեցինք միմյանց և ասացի․

-Լավ, Լևոն, էս ի՞նչ արեցիք։

-Ի՞նչ է պատահել, Ավո ջան։

-Նկատի ունեմ, Գորբաչովի Նոբելյան մրցանակի բողոքարկումը։

-Իրեն հասնում է,-քմծիծաղով ասաց Լևոնը։

Բոլոր ներկաները գլխով հավանություն տվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին , պատրաստ ինձ հոշոտելու։ Բայց ես շարունակեցի․

-Այն որ, Գորբաչովը Արցախի հարցում, մեր հակառակորդն է, փաստ է։ Բայց, չե՞ս կարծում, որ ով էլ լիներ Գորբաչովի փոխարեն, նույն կերպ կվարվեր, սա խորհրդային քաղաքականությունն է, որը գործում է ըստ իրենց շահի, մեր դեմ, անկախ թե ով է իշխանությանը։ Այսօր, երբ ողջ աշխարհը շնորհավորում է Գորբաչովին, մեր բողոքը կընդունվի որպես անձնական վիրավորանք։ Իսկ քաղաքականության մեջ, հաճախ անձնական գործոնը մեծ դեր կարող է ունենալ։ Բացի ԽՍՀՄ կողմից մեր դեմ տարվող քաղաքականությունը, Գորբաչովը կարող է անձնական վիրավորանքից ելնելով, ավելի դաժան գործել մեր հանդեպ։ Այնպես որ կարծում եմ, որ բացարձակապես ավելորդ էր, Գորբաչովին անձնապես վիրավորել և ավելորդ տեղը թշնամացնել։ Իմ կարծիքով, կարելի էր նույնիսկ շնորհավորել, կամ  ծայրահեղ դեպքում՝ ուղղակի լռել։

Բոլոր հավաքվածները սպասում էին Լևոն Տեր-Պետրոսյանի կոշտ արձագանքին, որ հարձակվեն վրաս։

Բայց, ի զարմանք բոլորին, Լևոն Տեր-Պետրոսյանը լրջացավ և արձագանքեց․

-Իսկապես ճիշտ ես ասում, Ավո ջան, բա ինչու՞ շուտ չասացիր, որ չանեինք։

Ես ընդամենը ուսերս թոթվեցի։

Բոլորը զարմացած հետ քաշվեցին և գլուխները կախ, ճանապարհ բացեցին ինձ համար։

 

Ավետիք Իշխանյան

 

Ավետիք Իշխանյան Լևոն Տեր-Պետրոսյան Խաղաղության Նոբելյան մրցանակ ՀՀՇ Միխայիլ Գորբաչով Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին