f

Անկախ

2 բնակարան, 21 մլն 273 հազար դրամի եկամուտ. նախկին նախարար, Երևանի քաղաքապետի նոր տեղակալը ոչ միայն նոր բնակարան է ձեռք բերել, այլ նաեւ կրիպտոարժույթ է կուտակել


Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը ներկայացրել է 2023 թ-ի հուլիսի 24-ին։ Քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, ոչ Փամբուխչյանը, ոչ քաղաքապետի մյուս տեղակալները դեռ չեն ներկայացրել։

Արտակարգ իրավիճակների պաշտոնը դադարեցնելու հայտարարագրից տեղեկանում ենք, 2022 թ-ի հոկտեմբերի 14-ին նա նոր բնակարան է ձեռք բերել։ Եկս մեկ բնակարան էլ գնել է դեռեւս 2017 թ-ին։

Պաշտոնը դադարեցնելու պահին Փամբուխչյանի բանկային հաշիվներից մեկին եղել է 6,100 եվրո, մյուսին՝ 11 մլն 378 հազար դրամ։ Միաժամանակ, նա հայտարարագրել է 12,000 դոլարի կրիպտոարժույթ, ինչպես նաև 7 800 դոլար և 7 մլն 300 հազար դրամ կանխիկ գումար։

Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 21 մլն 273 հազար դրամ, որից 5 մլն 886 հազար և 7 մլն 583 հազար դրամը նա ստացել է ԱԻՆ-ից՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն։

Միաժամանակ, 1 մլն 644 հազարը նա ստացել է ՊԵԿ-ից, իսկ 6 մլն 160 հազար դրամը՝ գույքի օտարումից ստացված եկոմուտն է։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարը կազմել է 35 մլն 355 հազար դրամ։

Հատկանշական է, որ Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը 2023 թ-ի մարտին ձեռք է բերել 2017 թ-ի NISSAN մակնիշի ավտոմեքենա։ Կնոջ Հանրային Հեռուստաընկերությունից ստացված աշխատավարձը կազմել է 1մլն 996 հազար դրամ, սակայն միաժամանակ, նա հայտարարագրել է 3 բանկային հաշիվ, որոնցից մեկին եղել է 2 մլն 229 հազար դրամ, 27 հազար ռուսական ռուբլի և 4 800 դոլար։

Արմեն Փամբուխչյան ունեցվածք Երևանի քաղաքապետարան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին