f

Անկախ

Հայտնի է IT Intellectual Cup-ի հաղթողը


Երևանում տեղի ունեցավ IT Intellectual Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի ինտելեկտուալ շփման  միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների  աշխատակիցների միջև։

Առաջնությունն անցկացվեց սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  խաղի կանոններով։ Առաջին տեղը զբաղեցրեց Synopsys  ընկերության թիմը։ Երկրորդ հորիզոնականում էր Picsart-ի, իսկ երրորդ տեղում Osensus-ի թիմը:

Մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթով, մեդալներով և անակնկալ նվերներով։ Առաջնության ողջ հասույթը փոխանցվելու է «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությանը։

«Ունենալով համայնքային զարգացումը որպես ռազմավարական նպատակ՝ մշտապես կարևորում ենք նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս նոր կապեր հաստատել, ձևավորել ամուր համայնք, ինչպես նաև հաճելին օգտակարի հետ համատեղելով՝ սատար կանգնել մի շարք կարևորագույն համահայկական ծրագրերի, ինչպիսին է Ազատազէնը։ Նշենք, որ IT Intellectual Cup-ը տարեցտարի ավելի մեծ ճանաչում ու համբավ է վայելում։ Այս տարի խաղին միացել են 57 թիմեր, ինչը, իհարկե, շատ ողջունելի է»,- նշում է IT Intellectual Cup 2023-ի կազմակերպիչ Լիլիթ Հակոբյանը։

Նշենք, որ IT Intellectual Cup առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 2019 թ․։

IT Intellectual Cup առաջնություն մրցանակաբաշխություն Հայաստան

Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ավելին
Ավելին