f

Անկախ

Մենք հանձնառու ենք այնքան մոտենալ ԵՄ-ին, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի. Միրզոյան


Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը։

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացված է ստորև.

«Ձերդ գերազանցություններ,

տիկնայք և պարոնայք

հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք հանդիպելու և անկաշկանդ քննարկում ունենալու ԱլԳ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և կիսվելու այս ձևաչափի ապագայի վերաբերյալ մեր գաղափարներով։ Հաշվի առնելով վերջին մի քանի տարվա ընթացքում Արևելյան գործընկերության տարածաշրջանի առջև ծառացած տարբեր մարտահրավերները՝ ներառյալ անվտանգության ճարտարապետության ցնցումները և հումանիտար խնդիրները, ԱլԳ նախարարական հանդիպումների կազմակերպման հարցում հետևողականությունը ողջունելի է:

ԱլԳ մեկնարկից ի վեր այն նպատակ է հետապնդել ամրապնդել գործընկերների կապերը ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների, տնտեսական ու քաղաքական համագործակցությունը խորացնելու և բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակների վրա:

Արևելյան գործընկերությունը նպաստել է իմ երկրում ժողովրդավարական անցման գործընթացին: Հայաստանը հստակ որոշում է կայացրել ընտրել ժողովրդավարացման և բարեփոխումների անշրջելի ուղին: Չնայած վերջին տարիներին մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին՝ ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի վայրկյան կանգ չի առել: Եվ Հայաստանը վճռական է շարունակելու այս ուղին Եվրոպական միության զգալի աջակցությամբ: Մեր վճռականության վերջին դրսևորումը Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումն էր: Միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը:

Մեր կառավարությունը ողջունում է Եվրոպական հանձնաժողովի որոշումը առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ: Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որը նույնպես ունի  եվրոպական ձգտումներ:

Մենք կարծում ենք, որ այս նոր զարգացումները չպետք է հանդիսանան ԱլԳ նկատմամբ հետաքրքրության հետագա նվազման պատճառ, այլ պետք է ծառայեն այս եռյակի ողջունելի առաջընթացը լրացուցիչ կամուրջի փոխակերպելուն այն գործընկերների համար, որոնք ունեն հաստատակամ մտադրություն և վճռականություն առավել մերձենալու Եվրոպական միությանը:

Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես տեղյակ եք, Հայաստանը ներկայումս առերեսվում է լրջագույն մարտահրավերների: Մեր կառավարության և բոլոր պատկան մարմինների ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ. ուժի կիրառման արդյունքում նրանք մեկ շաբաթվա ընթացքում ստիպված էին լքել իրենց տները:

Այս առումով մենք երախտապարտ ենք ԵՄ և ԵՄ անդամ պետություններին Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ներհոսքը կառավարելու հարցում Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության համար:

Հարգելի գործընկերներ,

տիկնայք և պարոնայք,

Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք: Մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքների վրա: Նույն այն սկզբունքների, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանների փոխադարձ ճանաչմանը, հաղորդակցությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների բացմանը, որոնք մենք նախկինում ընդունել էինք Բրյուսելում ղեկավարների եռակողմ հանդիպումների ժամանակ:

Բազմաթիվ առիթներով մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունն ու վճռականությունը՝ մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով տևական խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում,  որտեղ բոլոր երկրները կապրեն բաց սահմաններով և կապված կլինեն ակտիվ տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերով։ Մեր կառավարությունը վերջերս ներկայացրել է ապագայի մեր տեսլականը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»՝ որպես խաղաղության օրակարգի մաս: Այս ծրագրի հիմքում ընկած է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրական գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով: Ավելին՝ Ադրբեջանի հետ վերջերս ընդունված համատեղ հայտարարությունը գերիների ու պահվող անձանց փոխանակման և COP29 համաժողովի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեր վճռականության ևս մեկ դրսևորում է: Մենք հույս ունենք, որ այս դրական ազդակից հետո Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին։

Հարգելի գործընկերներ,

Մենք կարծում ենք, որ այս ձևաչափն ու նախաձեռնությունները, որոնցում մենք ներգրավված ենք, պետք է ծառայեն մեր գործընկերների և հարևանների հետ մեզ ավելի մոտեցնելու վերջնական նպատակին։ Անհրաժեշտ եմ համարում վերահաստատել, որ ԱլԳ գործընկեր բոլոր երկրները պետք է հավատարիմ լինեն նույն արժեքներին և սկզբունքներին, քանի որ առանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, առանց ապահով և խաղաղ միջավայրի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման:

Շնորհակալություն»:

Հայաստան Արարատ Միրզոյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին