f

Անկախ

Աշխարհի 150-ից ավելի մարդասերներ, գործարարներ և քաղաքական առաջնորդներ պահանջում են հայ բանտարկյալների ազատությունը


Նոբելյան մրցանակակիրներ,  խոշոր գործարարներ,  պետությունների նախկին ղեկավարներ և քաղաքացիական հասարակության առաջնորդներ միավորվել են՝ կոչ անելով անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայերին։

Առավել հայտնի բանտարկյալներին բաց չթողնելը Բաքվի կողմից քաղաքական հաշվեհարդարի դրսևորման արտահայտություն է: ԱՄՆ Կոնգրեսում և Եվրոպական խորհրդարանում ամրապնդվում է Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջը:

Նախկին նախագահներ Մերի Ռոբինսոնը, Էռնեստո Զեդիլյոն, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովին, Օսկար Արիասը և Շիրին Էբադին, ձեռներեցներ Ռիչարդ Բրենսոնը, Մարկ Բենիոֆը, հրատարակիչ Արիանա Հաֆինգթոնը և համաշխարհային այլ գործիչներ ստորագրված նամակում մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի առաջնորդների, ներառյալ հումանիտար գործիչ Ռուբեն Վարդանյանի կալանավորման հարցով։

Միջազգային լայն ճանաչում և համբավ  ունեցող ավելի քան 150 գործիչներ, ներառյալ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և հումանիտար գործիչներ նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել  հայ բանտարկյալներին, այդ թվում՝ ութ քաղբանտարկյալներին՝  Լեռնային Ղարաբաղի  նախկին ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ապօրինաբար ձերբակալվել են սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց և  այն գրավելուց հետո: Նրանցից բացի, տասնյակից ավելի գերիներ շարունակում են մնալ կալանքի տակ։

Համատեղ  կոչ-նամակը ստորագրողները  լուրջ անհանգստություն են  հայտնում կալանավորված անձանց, ներառյալ հայ նշանավոր գործարար ու մարդասեր Ռուբեն Վարդանյանի պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի առնչությամբ: Նրանց ձերբակալությունը հաջորդել է ադրբեջանական ուժերի կողմից  իրականացված էթնիկ զտման  արշավին: Դեկտեմբերի 7-ին 32 հայ գերիների ազատման մասին հայտարարությունը թեև սպասված առաջին քայլն էր, սակայն մյուս բոլորը ևս պետք է ազատ արձակվեն: Ութ քաղաքական բանտարկյալների և մնացած գերիների՝ Բաքվի կողմից ազատ չարձակելու փաստը ավելի է խորացնում  Ալիևի ռեժիմի կողմից նրանց շարունակական կալանքի տակ պահելու շարժառիթների վերաբերյալ մտահոգությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մարդու իրավունքների խախտումները հրատապ ուշադրություն և գործողություններ են պահանջում, - ընդգծել  է նամակն ստորագրած Նուբար Աֆեյանը, որը նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է: - Նախագահ Ալիևը քաղաքական  հաշվեհարդարը նախընտրում  է արդարությունից: Մենք հավատում ենք յուրաքանչյուր անհատի անկապտելի արժանապատվությանն ու իրավունքներին և միջազգային հանրությանը կոչ ենք անում միանալ մեզ՝ դատապարտելու այս անարդարությունը»:

Համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական զարգացման և մարդասիրական ծրագրերում Աֆեյանը երկար ժամանակ համագործակցել է Վարդանյանի հետ, որը դարձել է տարածաշրջանում քաղաքական ազատության ու մարդկային արժանապատվության համար մղվող պայքարի խորհրդանիշ: Նրա անարդարացի բանտարկությունը աշխարհի պատկառելի անձանց մղել է իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն նրա և անարդարացիորեն կալանավորված մյուս անձանց :

«Մենք կոչ ենք անում նախագահ Ալիևին կատարել միջազգային  իրավունքի հանդեպ իր պարտավորությունները՝ ապահովելով, որ անարդարացիորեն կալանավորված  անձինք կարողանան անվտանգ վերադառնալ  իրենց տուն , - ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը:-Լեռնային Ղարաբաղում բոլոր անձինք ունեն խաղաղ ու անվտանգ կյանքի, ներառյալ՝ ազատ և անարգել  տեղաշարժի և  անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու  իրավունք: Հաշվի առելով COP29-ը  հյուրընկալելու Ադրբեջանի  ներկայացրած հայտը՝  անկեղծորեն ցանկանում եմ հուսալ, որ ՄԱԿ-ը դրան համաձայնություն կտա միայն բոլոր գերիներին ազատ արձակելու դեպքում»:

Փոլմանը մեկն է  նամակն ստորագրած անձանցից , որոնց թվում են նաև, օրինակ, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Զեդիլյոն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը և Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը։ Նամակը ստրագրած նշանավոր մյուս անձինք ներկայացնում են տարբեր  ոլորտներ. նրանց թվում են «Salesforce» ընկերության գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը, «Thrive»-ի և «The Huffington Post»-ի հիմնադիր Արիանա Հաֆինգթոնը և հայտնի երաժիշտ և «System of a Down» խմբի գլխավոր մենակատար Սերժ Թանկյանը:

«Ռուբեն Վարդանյանի և մյուսների  ապօրինի կալանավորումը խախտում է նրանց  հիմնարար իրավունքները, - ասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը: -Որպեսզի համաշխարհային հանրությունը հարգի Ադրբեջանի կառավարությանը, շատ կարևոր է, որ վերջինս էլ հարգի օրենքի գերակայությունը, հատկապես, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների լույսի ներքո: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն կալանվածներին»:

Նրանց միասնական կոչը  որպես հիշեցում  է հնչում այն մասին, որ համաշխարհային քաղաքական առաջնորդներն աչալրջորեն հետևում են Ադրբեջանում կատարվող իրադարձություններին և կոչ են անում ազատ արձակել կալանավորվածներին: Ինչպես շեշտվում է նամակում, հայ գերիների կալանավորումը միջազգային իրավունքի  նորմերի, այդ թվում և Ժնևի երրորդ կոնվենցիայի բացահայտ խախտում է։

Վերջին շաբաթներին Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի անդամները հետամուտ են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից բխող ապօրինաբար պահվող բոլոր կալանավորների ազատ արձակմանը: Եվրախորհրդարանը հոկտեմբերին բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ էր արվում ազատ արձակել և պարտավորվել լայն համաներում կիրառել Լեռնային Ղարաբաղի բոլոր այն բնակիչների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ, որոնք ձերբակալվել են սեպտեմբերի 19-ից հետո։

Նույն կերպ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն է (դեմոկրատ Կալիֆորնիայից) բանաձև ներկայացրել, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի վրա  ադրբեջանական հարձակումների  ընթացքում կալանավորված բոլոր ռազմագերիներին և ներկայումս կալանքի տակ պահվող քաղաքացիական անձանց:

Գործարկված https://freearmenianprisoners.com/hy/ կայքում հասանելի են ստորագրողների (աջակիցների) ամբողջական ցուցակը և նամակի պատճենը:

Նամակի վերաբերյալ հարցերի կամ այս ջանքերին աջակցելու , թեմայի վերաբերյալ  հարցազրույցներ կազմակերպելուհամար կարող եք կապ հաստատել  [email protected] էլ. հասցեով:

պահանջներ ազատություն հայ գերիներ Աշխարհում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին